• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
12.07.2018 | 22:00

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը փորձաքար է Փաշինյանի առաջարկած կոնցեպցիայի համար. Գարիկ Քեռյան

 

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ

-Այս օրերին հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որն առաջին մեծամասշտաբ միջոցառումն է հայաստանյան «թավշյա» հեղափոխությունից հետո: Որքանո՞վ է այս գագաթաժողովը նշանակալի Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից, և ըստ Ձեզ՝ հայկական կողմը կարողանո՞ւմ է արդյունավետորեն օգտագործել այս միջազգային հարթակը:

-Թեև Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն ավելի շուտ ուղղված է դեպի արևելք, ինչն էլ ամրագրված է ռազմաքաղաքական դոկտրիններում, սակայն Հայաստանն ամրագրել է նաև, որ Հայաստանը շարունակելու է փոխլրացման քաղաքական գիծը: ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, փաստորեն, առաջին իրադարձություն է, որ փորձաքար է դարձել նոր կառավարության կոնցեպցիայի համար: Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ աշխարհաքաղաքական բաղադրիչ չկա իրենց շարժման մեջ, և Հայաստանն  իր արտաքին քաղաքական վեկտորը չի փոխելու, բայց միևնույն ժամանակ նա նշել էր, որ մենք փոխլրացման և բազմավեկտորության կողմնակից ենք:  Եվ այժմ Նիկոլ Փաշինյանն արևմտյան գերտերությունների ղեկավարների, դիվանագիտական ու քաղաքական շրջանակների հետ հանդիպումներում և շփումներում պետք է ապացուցի իր այդ կոնցեպցիան:

Հիմա, առաջին հայացքից, արևմտյան ղեկավարները բավականին ջերմորեն ընդունեցին Նիկոլ Փաշինյանին: Կարծես թե, Փաշինյանն իր քաղաքական դիմանկարով, վարքագծով, իշխանության լեգիտիմությամբ համապատասխանում է այդ արևմտյան արժեհամակարգին ու պատկերացումներին:

Իհարկե, այստեղ մի փոքր բարդություն կա, քանի որ այժմ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները լարված են, ու Արևմուտքը պարբերաբար պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամաբ: Այստեղ բավականին լուրջ մարտահրավեր կարող են լինել, քանի որ ՌԴ իշխանությունները Հայաստանի արևմտյան «ռեվերանսները» կարող են դընդունել դժկամությամբ, եթե փորձ արվի խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ: Եթե փորձենք ինչ-որ մի տեղ խախտել Ռուսաստանի հետ հավատարմության չափաբաժինը, դա իր հետևանքները կուևենա: Մենք չենք կարող հաշվի չնստել իրականության հետ ու անտեսել այն փաստը, որ Հայաստանում այսօր կա ռուսական ռազմբազա  ու Հայաստանի անվտանգությունն ապահովվում է  նաև հայ-ռուսական համագործակցության միջոցով:

Կարծում եմ՝ մեր վարչապետն ունի այն շրջահայացությունն ու դիվանագիտական կարողությունները, որ հաշվիր նստի այս իրողությունների հետ:  

-Փաշինյանը բրյուսելյան իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, ու դա ագրեսիվություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ: Որքանո՞վ եք կարևորում Բրյուսելում այս ուղերձի հղումը: 

-Այդ հայտարարությունը ճիշտ ու տեղին էր, քանի որ դրանով ուշադրություն է հրավիրվել խնդրի վրա: Մեզ թվում է, թե մեծ տերություններն ամեն օր հետևում են  մեր հարաբերություններին, բայց մենք սխալվում ենք, որովհետև նրանք ավելի գլոբալ հարցեր են լուծում և այդ հարցերի համեմատ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի փոքր նշանակություն ունի, բայց ոչ այնքան փոքր, որ այն անտեսեն:

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացել է նախիջևանյան հատվածում, այնտեղ ուժեր է կուտակում, հետևաբար այս հայտարարությունը նաև դրանով է կարևորվում:

Փաշինյանն այստեղ ևս մեկ մեսիջ ունի: Քանի որ նա հենվում է արևմուտքի կողմից իր նկատմամբ ունեցած բարյացակամության վրա՝ որպես դեմոկրատ ու ժողովրդավար լիդեր, որը լեգիտիմ է, նա այժմ փորձում է այդ փաստն օգտագործել և ճիշտ է անում: Արևմուտքի մոտ Ադրբեջանը հակաժողովրդավարական պետություն է՝ բռնատիրական իշխանությամբ: Ու այս հարցը Փաշինյանը փորձում է օգտագործել արտաքին քաղաքական ճակատում: Արևմտյան ղեկավարների մոտ մտայնություններ կան Ադրբեջանի հետ կապված, որը պետք  է ի նպաստ Հայաստանի օգտագործել:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /