• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.07.2018 | 19:15

ԱՆ-ը հորդորում է՝ պատվաստվեք Ուկրաինա մեկնելուց առաջ

Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Ինչպես  տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Կարմրուկի հետևանքով  մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ:  

«Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպքորոնցից 14-ը՝ չպատվաստվածիսկ 3-ըթերի պատվաստված անձանց մոտԴեպքերիհավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:

ՄիաժամանակՈւկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքըայս անգամ 15 տարեկան դեռահասի մոտԵրեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկվիճակը կայուն էԱռողջապահության պատասխանատուները տեղեկացնում ենոր Ուկրաինայում առկա է բավարար քանակի պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /