• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.07.2018 | 21:45

ԱԶԲ-ը առաջարկել է Հայաստանում ներդնել բնական աղետներից ապահովագրության վարկային ծրագիր

ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը հուլիսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գրասենյակի ֆինանսների, առևտրի և հանրային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Պետեր Մարոյին: Այս մասին  տեղեկացանք  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը կողմերը  քննարկել  են   ԱԶԲ-ի կողմից առաջարկվող բնական աղետներից   ապահովագրության  վարկային ծրագիրը Հայաստանում ներդնելու հնարավորությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ` ներառյալ բնական աղետների  կանխարգելման քաղաքականության մշակումը, ենթակառուցվածքների բարելավումը, ռիսկերի կառավարումը:

Փոխնախարար  Դ. Գևորգյանը  նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնական աղետների  կանխարգելմանն ուղղված  նոր քաղաքականության մշակման և այս ոլորտում ապահովագրության  առաջավոր փորձի ներդրմամբ:

Իր հերթին ԱԶԲ ներկայացուցիչը հույս է  հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա այս ոլորտում հետագա  փոխգործակցության ձևավորման համար:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /