• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.07.2018 | 21:30

Տորֆանոցում հրդեհի լրիվ մեկուսացման համար փրկարարներն աշխատում են շուրջօրյա

Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի «Փոշանոց» կոչվող տարածքի տորֆանոցում հուլիսի 5-ից բռնկված հրդեհի օջախները հրշեջները և տեղի բնակիչները դեռևս չեն կարողանում մեկուսացնել և մարել: Այս մասին տեղեացնում է Արմենպրեսը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանը պատմել է, որ հուլիսի 5-12-ը աշխատել է մեկ մարտական հաշվարկ՝ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով, սակայն առայժմ դժվար է խոսել դրական արդյունքների կամ հրդեհի լիարժեք մեկուսացման ու մարման մասին, քանի որ տորֆը այրվում է գետնի տակ, ինչը դժվար է նկատել: 
«Մոտ 4 հեկտարի վրա իրականացրել ենք մեկուսացման և մարման աշխատանքներ: Շատ դժվար է գետնի վրա աշխատելը, քանի որ փրկարարների ոտքերի տակ հանկարծ բացվում է այրվող գետինը: Ահռելի քանակության ջրի խնդիր ունենք, որը տարածքում չկա, այն պետք է ստանանք պոմպերի և ռետինե խողովակների օգնությամբ: Մոտ 0,60 հա մակերեսով մեկուսացրել ենք տարածքը խրամատներ փորելու միջոցով, որպեսզի այնտեղ ջուր լցնենք պոմպերի օգնությամբ, սակայն պարզվեց, որ խրամատից մոտ 100 մետր հեռավորությամբ գտնվող ցորենի արտի մեջ հրդեհի նոր օջախ է առաջացել: Եթե չկանխենք հրդեհը, այն կարող է ճարակել հազարավոր հեկտարներ ընդգրկող ցորենի ու գարու արտերը, խոտհարքերը, որոնք բարձր ջերմաստիճանի տակ սկսել են չորանալ: Կարծում եմ, որ միայն մեր հրշեջ ծառայության ու Տորֆավանի գյուղապետարանի ուժերով դժվարությամբ կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի, ուստի հարկավոր է փրկարարական աշխատանքներում ընդգրկել շրջակա հանմայնքների բնակիչներին, ովքեր տարածքում ունեն ցանքեր, և ավելացնել փրկարարական ուժերը»,- նշել է Մնացական Փոստոյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /