• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Աշխարհի ձայն, Լրահոս
12.07.2018 | 22:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ: Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Վարչապետը նրանց և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին և նշել, որ Հայաստանում եղել է դեռևս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ և դրական հիշողություններ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ: Նրանք կարևորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում և համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն: Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը և կարևորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը:

Վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր:



    Լրահոս
    Քաղաքականություն
    Փաշինյանը բանակցություններ կհրավիրի քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /