• USD 480.37
  • GBP 636.68
  • EUR 563.47
  • RUB 7.69
  • GEL 195.81
Հուլիս 17, 2018
Սա իմ երկիրն է

Սա իմ երկիրն էչափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ

Հովհաննես Գրիգորյան, 1945-2013 (թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ)

Աշխարհի ձայն, Լրահոս
12.07.2018 | 21:45

Լոնդոնը ներկայացրել է Եվրամիությունից դուրս գալու ծրագիրը. BBC

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Եվրամիությունից դուրս գալու ծրագրի վերջնական տարբերակը։ Այսպես կոչված «սպիտակ գրքում» պարզաբանվում է, որ կառավարությունը մի կողմից ցանկանում է ԵՄ երկրների հետ սերտ առևտրային հարաբերություններ պահպանել, իսկ մյուս կողմից՝ այլ երկրների հետ նոր առևտրային համաձայնագրեր կնքելու հնարավորություն ունենալ։

Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ այս ծրագրերը համապատասխանում են 2016 թվականի հանրաքվեի արդյունքներին, երբ 51,9 տոկոսը կողմ էր արտահայտվել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուն։

Brexit-ի հարցերով գլխավոր բանակցող Միշել Բարնյեն նշել է, որ Լոնդոնի պլանները պետք է իրատեսական լինեն։

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից պետք է դուրս գա 2019 թվականի մարտի 29-ին, որից հետո կարող է սկսվել, այսպես կոչված, անցումային փուլը, որը, ըստ հավանականության, կձգվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ինչպես Լոնդոնը, այնպես էլ Բրյուսելը հույս ունեն ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններն ավարտել հոկտեմբերին, քանի որ ցանկացած համաձայնագիր պետք է ստանա Մեծ Բրիտանիայի, ԵՄ անդամ 27 երկրների, ինչպես նաև Վալոնիայի ու Ֆլանդրիայի խորհրդարանների հավանությունը։

Բրիտանական առաջարկների հիմնական կետերն են.

Մեծ Բրիտանիան հանձնառու կմնա ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքին վերաբերող ԵՄ կանոններին։

ԵՄ-ը և Բրիտանիան կստորագրեն Բրիտանիայի և ԵՄ-ի կանոնների ու պահանջների «ընդհանուր ներդաշնակեցման» մասին պայմանագիր, որը թույլ կտա Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի հանրապետության սահմանը բաց պահել։

Մեծ Բրիտանիայի առևտրի քաղաքականությունը կվարի խորհրդարանը, որը իրավունք կունենա ԵՄ կանոններից շեղումները հավանության արժանացնել։

Բրիտանական տնտեսության ծառայությունների ոլորտը չի հետևելու ԵՄ բոլոր կանոններին։

Կստեղծվի «ինստիտուցիոնալ կառույց» Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև կնքված պայմանագրերի մեկնաբանման համար։

Եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիայում այլևս իրավազորություն չի ունենա, սակայն բրիտանական դատարանները պարտավոր կլինեն «պատշաճ ուշադրություն» դարձնել ԵՄ իրավակիրառ պրակտիկային:

ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի սահմանները կհամարվեն «միասնական մաքսային տարածք»:

ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ միգրացիան կդադարեցվի։

Կստեղծվեն «շարժման ազատության ընդհանուր պայմաններ», որպեսզի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները առանց խոչընդոտների կարողանան այցելել միմյանց։

Եվրամիության իշխանությունները ողջունել են բրիտանական առաջարկների հրապարակումը և նշել, որ կպատասխանեն դրանց մանրամասն ուսումնասիրությունից հետո:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /