• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 19, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
12.07.2018 | 23:57

Եկել է ժամանակը, որ մենք լինենք միասին, ապրենք միասին Հայաստանի Հանրապետությունում. Փաշինյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի ընթացքում այցելեց Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Հավաքվել էին ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ հայեր եվրոպական տարբեր երկրներից: Նրանք ՀՀ վարչապետին դիմավորեցին ծափերով և  «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:

Ինչպես տեղեկացանք «Արմենպրես»-ից, վարչապետին դիմավորել է  եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Նա ողջունել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած պատվիրակությանը և նշել, որ ուրախ են հանդիպելու Բրյուսելում:

«Հաջողություններ ենք մաղթում երկրի բարօրության ապահովման, մեր պետության զարգացման գործում: Մենք ականտես եղանք մի իրողության, որը սկզիբ առավ ամիսներ առաջ և դեռ շարունակվում է, մեր հուսահատված ժողովուրդը համախմբվեց և կանգնեց քաղաքական գործընթացների հիմքում»,- ասաց  Զատիկ վարդապետ Ավետիքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հիմնական իմաստի մասին: Նրա խոսքով, հեղափոխությունից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե Հայաստանի քաղաքացիություն, երկրում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում:

«Հեղափոխությունից հետո մեր հիմնական ձեռքբերումը եղավ այն, որ անկախ նրանից ունի դե յուրե քաղաքացություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ-ի հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Եվ ես լիազորված եմ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Այս փոփոխության հիմնական իմաստը դա է, մեր և ձեր Հայրնեիքն այլևս ձերն է, այն վերադարձված է ժողովրդին: Ես ուզում եմ արձանագրենք ընթացիկ քաղաքական իրավիճակի ամենակարևոր փոփոխությունը՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին: Մեր խնդիրն այժմ այն է, որ ամեն մեկս մեր տեղում տեր կանգնենք մեր Հայրենիքին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ աշխարհի հայությունը կերտած հաղթանակի համահեղինակն է, անհնար կլիներ դրան հասնել առանց հայության հզոր աջակցության:

«Այսօր միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես տեղի ունեցան հայաստանյան իրադարձությունները: Ասում են, որ ոչ մի հետազոտական կենտրոն նման բան չէր կանխատեսել: Ասում եմ՝ այս ամենը տեղի ունեցավ մի պարզ պատճառով, Հայաստանում գտնվող և աշխարհի հայերի մեծամասնությունը հստակ կանգնեց հեղափոխության ակունքներում: Կոռումպացված իշխանությունը հստակ հասկացավ, որ դիմադրություն չի կարող լինել, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Մենք պետք է այս միասնականությունն օգտագործենք հետագայում հաղթանակներ կերտելու համար: Դուք հաղթել եքեկել է ժամանակը, որ մենք լինենք միասին, ապրենք միասին Հայաստանի Հանրապետությունում, մեր ուսերին կրենք մեր հետագա հաղթանակների բեռը: Կոչ եմ անում, ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /