• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժամանակ
13.07.2018 | 09:13

Բոլորը անհամբեր սպասում են Քոչարյանի վերադարձին՝ նրա դեմ ցուցմունք տալու համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հավաստիացումներին, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալու հարցում ոչ մի մտավախություն չունի, իրականում դրանք մտավախություններ չեն, այլ սարսափներ:

«Ժամանակ»-ին հայտնի են առնվազն մի քանի խոշոր գործարարների անուններ, որոնք պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ տալ: Դրանք վերաբերում են անձամբ Քոչարյանի կողմից մարդկանց ունեզրկելուն և նրանց սեփականությանը տիրանալուն:

Խոսքը ոչ միայն Երևանի կենտրոնում գտնվող բազմամիլիոնանոց շենքերի ու շինությունների, այլ բանկերի սնանկացման և դրանք սեփականացնելու մասին է: Բոլորը անհամբեր սպասում են Քոչարյանի վերադարձին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /