• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.07.2018 | 22:45

Կրքեր Մայր Աթոռի շուրջ. որո՞նք են ակունքները

Վերջին օրերի գլխավոր թեման, անշուշտ, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումներն են: Մի կողմից, կարծեք թե, հասարակությունը բաժանվել է երկու մասի. Մայր Աթոռի, ավելի ճիշտ՝ Կաթողիկոսի պաշտպանների և նրա հակառակորդների: Մյուս կողմից, հասարակությունն ակնհայտորեն շփոթված է, քանի որ հիմնականում անվերապահորեն պաշտպանելով նոր իշխանություններին, կամա, թե ակամա այս իրադարձությունները կապում է թավշյա հեղափոխության  հետ:

Սակայն, արդյո՞ք, ամեն ինչ այսքան միանշանակ է. նույնիսկ այն պարագայում, երբ նոր իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ անձինք անթաքույց խոստովանում են, որ հանդիսանում են այս կամ այն աղանդի անդամներ:

Հաջորդ հարցս. արդյո՞ք այդքան անսպասելի էր այն, ինչ կատարվում է այսօր Մայր Աթոռի շուրջ: Միանշանակ, ո՛չ:  Ցանկացած հիմնախնդրի, նույնիսկ՝ ամենացավոտ և դառը, լուծումը գտնելու համար անհրաժեշտ է հասկանալ, որտեղի՞ց և ինչպե՞ս է այն առաջացել: Իսկ փաստն այն է, որ անկախություն ձեռք բերելու հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունն իր վրա վերցերց մի շարք միջազգային պարտավորություններ, կապված մարդու հիմնական ազատությունների հետ: Ավելին, դրանք ամրագրվեցին նաև մեր հիմնական օրենքի՝ Սահմանադրության մեջ: ԽՍՀՄ փլուզումով և Արցախյան պատերազմով պայմանավորված՝ ծանր ցնցումները նույնպես նպաստեցին զանազան կրոնական կազմակերպությունների ներթափանցմանը: Առաջին Եհովայի վկաները, եթե հիշում եք, սկսեցին անթաքույց քարոզել դեռևս 90-ականների կեսերին:

Շուրջ երկու տասնամյակ մենք բոլորս, և առաջին հերթին իշխանությունները, այս կամ այն չափով ձևացնում էինք, որ խնդիրը Հայաստանի համար ակտուալ չէ: Եվ դա այն դեպքում, երբ զանազան կրոնական և ոչ միայն կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ հարմարավետ տեղավորվել էին պատասխանատու պաշտոններում՝ գործադիր իշխանությունում: Դրանց մի մասի անունները պարբերաբար շոշափվում էին տարբեր առիթներով և շատ լավ հայտնի էին ժողովրդին:

Իհարկե, հնչում էին նաև տագնապալից ձայներ: Դրանք այն քչերն էին, որոնք հասկանում էին, թե ո՞ւր է տանում այդ ինքնախաբեությունը, սակայն այդ ձայներն այդպես էլ էական դեր չխաղացին հասարակական կարծիք ձևավորելու գործում:

Իսկ այժմ փորձեմ այսպիսի վարկած դնել շրջանառության մեջ: Մեր ազգային նկարագրին վնասող բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են դրսի կառույցների կողմից, որոնք չափազանց ազդեցիկ են և ճյուղավորված: Մինչև հեղափոխությունը այս կառույցներն այդքան էլ գոհ չէին իրենց բարձրաստիճան (հատուկ ընդգծում եմ) հայաստանյան հովանավորյալների կողմից իրականացվող քայլերից, համարելով դրանք դանդաղկոտ և ոչ բավարար: Այսօր՝ օգտվելով քաղաքական իրավիճակի փոփոխությունից, մեզ արդեն ուժի դիրքերից պարտադրվում է <<բացել շլյուզները>>: Վստահ եմ, որ առաջիկայում բուռն զարգացումներ են լինելու նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ սեռական փոքրամասնությունների հետ կապված: Սա նույնպես անհրաժեշտ է գիտակցել և պատրաստ լինել այդ զարգացումներին:

Այսօր ստեղծվել է մի պարադոքսալ վիճակ. մարդիկ, որոնց համար Հայ Առաքելական եկեղացին չունի և չի կարող ունենալ այլընտրանք, միևնույն ժամանակ հասկանում են, որ ստեղծված աղետալի վիճակում մեղքի իր բաժինն ունի նաև մեր եկեղեցական վերնախավը: Ասեմ ավելին, նույնիսկ որոշ բավականին ազդեցիկ եկեղեցական գործիչներ մասնավոր զրույցներում դեռ տարիներ առաջ խոստովանում էին, որ անզոր են կանգնեցնել աղանդների հաղթարշավը, քանի որ չափազանց մեծ գումարներ են ներդրվել դրսից: Ցավոք, սա էլ փաստ է:

Եվ վերջինը: Ստեղծված իրավիճակից անհրաժեշտ է գտնել ելքեր: Չկա ինչ-որ ունիվերսալ բաղադրատոմս, քանի որ չափից ավելի են միահյուսվել քաղաքականությունը, կրոնը և մի շարք այլ գործոններ: Կարծում եմ, ելքեր ստեղծված իրավիճակից պետք է գտնենք բոլորս միասին՝ իշխանություններն ու ժողովուրդը: Եվ այդ ելքերը չպետք է լինեն զուտ իրավիճակային:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /