• USD 483.14
  • GBP 613.64
  • EUR 549.38
  • RUB 7.23
  • GEL 187.41
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.07.2018 | 12:10

Միջազգային կարևոր հարթակի վրա տեղի ունեցավ մեր ինքնության անկաշկանդ արտահայտում. Ռուբեն Սաֆրաստյանը վարչապետի բրյուսելյան այցի մասին

  ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Արևելագիտության ինստիտուտի տնօրեն,  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացնում է իր դիտարկումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի վերաբերյալ:

 

 Նա՝ գնահատելով կատարված այցը, առանձնացրել է հինգ հիմնական կետեր: 

 

Առաջին,  սահմանափակ ռեսուրսներով հնարավոր եղավ ձեռք բերել առավելագույն արդյունք:

Երկրորդ,  առաջին անգամ նորագույն հայոց դիվանագիտության պատմության մեջ միջազգային կարևոր հարթակի վրա տեղի ունեցավ մեր ինքնության անկաշկանդ արտահայտում՝ ժամանակակից աշխարհին բնորոշ բառապաշարի և վարվելակերպի միջոցով:

Երրորդ, մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդպիսով սկիզբ է դրվում հայոց ուրույն դիվանագիտական գործելակերպի ձևավորմանը:

Չորրորդ, կարևոր նշանակություն է ձեռք բերում ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային հիմնավորումը:

Հինգերորդ, նրա առանցքը պետք է լինի հայոց ինքնությունը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /