• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Հայաստան, Արցախ
14.07.2018 | 15:20

Արդրբեջանում փորձում են ազատվել հայի նկատմամբ վախից

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Դեռ ապրիլ ամսից՝ պայմանավորված Հայաստանի ներքաղաքական  իրադարձություններով,  Ադրբեջանն առաջնագծում  ծանր զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ է արել: Այս Տարբեր շրջանակներում  քննարկումներ են լինում, որ այսկերպ Ադրբեջանը ինչ-որ լուրջ քայլերի էնախապատրաստվում:
 ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով այս հանգամանքին, նշեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի  ցանկացած իրադարձության:

«Արցախ-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման վերաբերյալ պետք է նշել, որ այս առումով  մեզ ոչ-ոք չի կարող երաշխիքներ տալ: 2016 թ-ին  մենք  Ապրիլյան պատերազմ տեսանք, այնպես որ,  ամեն ինչ սպասելի է:
Պատահական չէ, որ  Ադրբեջանում աշնանը նախատեսված նախագահական ընտրությունները վաղ տեղի ունեցան, նույնը եղավ նաև հարևան Թուրքիայում:  Մենք տեսանք նաև, որ ընտրություններից հետո Էրդողանն առաջին այցը կատարեց Ադրբեջան: Նրանք գործում են թուրք-ադրբեջանական տանդեմով: Չմոռանանք, որ Ալիևն Ապրիլյան պատերազմը սկսեց  Անկարայում գտնվելու ժամանակ: Այսինքն, մենք պետք է ուշի-ուշով հետևենք իրադարձություններին և պատրաստ լինենք ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակի»,- ընդգծեց քաղաքագետը:

Համբարյանի դիտարկմամբ՝ անկախ մեր պայմանագրերից և ռազմավարական դաշնակից ունենալուց, Հայաստանի հույսը պետք է լինի  իր բանակը:

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ աշխարհի հզոր երկրները  կարող են լուռ հետևել և Ադրբեջանի ագրեսիային որևէ կերպ  չարձագանքել: Հետագայում՝ կախված իրադարձությունների  զարգացումից,  հանդես կգան ինչ-որ հայտարարություններով:
Եթե մենք շարունակենք մեր հույսը դնել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի վրա, ապա շատ մեծ խնդիրներ ենք ունենալու: Ռազմավարական դաշնակիցը դաշնակից, բայց չպետք է մոռանալ, որ այդ նույն դաշնակիցն առաջինն իր շահով է առաջնորդվում: Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի իրադարձություններին, ես ինքս էլ համարում եմ, որ պատերազմի վտանգը շատ մեծ է, բայց չեմ կարծում, որ դա երկարատև կլինի, սակայն մեզ պետք չեն նոր Ապրիլյան պատերազմներ, որոնց արդյունքում մենք  ունենում ենք մարդկային զոհեր և տարածքային կորուստներ»,- ընդգծեց քաղաքագետը:

Ադրբեջանը քարոզչական դաշտում մեծ աշխատանք է տանում և ամեն մի հանգամանք օգտագործում է իր հասարակության մեջ որոշակի տրամադրություններ ստեղծելու համար:

«Ադրբեջանն այս ուղղությամբ  հսկայական աշխատանք է տանում:  800 հեկտարի գաղափարով նա  ամեն ինչ  անում է, որ ադրբեջանական հասարակության  մոտ թոթափի հայի նկատմամբ ունեցած վախը, որը ունեցել են 1988 թվականից»,- եզրափակեց Համբարյանը:   



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /