• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
14.07.2018 | 22:30

Օձի խայթոցի բուժումն անվճար է. ԱՆ

Առողջապահության նախարարության աշխատակազմի Դիմում և բողոքների արագ արձագանքման բաժինը 2018 թվականի առաջին կիսամյակում ստացել է օձի խայթելու մասին 38 հաղորդում, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթելու 65 դեպք:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրեց, որ արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 13-ը, մարզային` 25-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 9, Արմավիրի մարզում  7, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում՝ 2-ական, Վայոց ձորի մարզում՝ 1 դեպք, տուժածներից 23-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:

«2018 թվականին օձի խայթելու առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին, 2017 թվականին՝ ապրիլի 18-ին»,- տեղեկացրին նախարարությունից:

 Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով, միաժամանակ տեղեկացնում են, որ օձի խայթոցն ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում, և տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /