• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
15.07.2018 | 14:05

«Այցելի՛ր Երևան-2800» խորագրով ցուցահանդես Գլենդելում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում անցկացվում է Երևանի թեմատիկ լուսանկարների ցուցահանդես՝ «Այցելի՛ր Երևան-2800» խորագրով: Այս մասին տեղեկանում են «Երևան 2800» կայքից: Միջոցառումն անցկացվում է  Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ, ի թիվս տոնական բազմաթիվ միջոցառումների:  

Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 լուսանկարներում պատկերված է 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների, նաև խորհրդային ժամանակաշրջանից մինչև մեր օրերի Երևանը:

Հարկ է նշել, որ հին և խորհրդային շրջանի լուսանկարների բնօրինակներն այսօր էլ պահպանվում են Երևանի պատմության թանգարանի հավաքածուներում և արտատպվել են հատուկ այս ցուցահանդեսի համար: «Այցելի՛ր Երևան - 2800» ցուցահանդեսի անցկացման նպատակն է բոլորին ներկայացնել մայրաքաղաք Երևանը՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով տեսնել և յուրովի զգալ մեր հնամյա քաղաքի շունչն ու ջերմությունը, նաև հրավիրել բոլորին մեր հյուրընկալ քաղաք՝ միասին տոնելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը:

Միջոցառումը մեկնարկել է հուլիսի 13-ին և տևելու է մինչև հոըլիսի 21-ը:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /