• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
15.07.2018 | 19:40

Գերմանիան կասեցրեց «Osmanen Germania»-ի գործունեությունը

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 10- ին արգելեց թուրքական աջ ազգայնական «Osmanen Germania» (թրգմ.ՙ Օսմանների Գերմանիա) ռոք խմբի գործունեությունը: Լուրն առավոտ կանուխ ազդարարեցին գերմանական ռադիո-հեռուստատեսության տարբեր ալիքներ: Դաշնության սահմաններում 1500- 2500 անդամ ունեցող հիշյալ կազմակերպությունը դիտարկվում է չափազանց վտանգավոր, այն շատ արագ համալրվում է նոր անդամներով: Նրանք Էրդողանի համակիրներն են, կազմակերպության անդամների անունները կապված են տարբեր քրեական պատմությունների հետ: Պատահական չէ, որ այս խմբի անունը գերմանական հանրությանը առավել ծանոթ դարձավ 2015- ին, երբ Բունդեսթագը քննարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, երբ երկրի ԶԼՄ -երը ամեն օր գրում էին Թուրքիայի ուրացման քաղաքականության, նաեւ սեփական հանցակցության մասին:

 

«Osmanen Germania»-ն առատ տեսանյութ էր տրամադրում: Թուրքական ռեփ երաժշտությանՙ պաթետիզմով հագեցած տեսանյութերում թուրք ազգայնականների ռոք խումբը, բռնցքամարտում կոփված արուները, թվում է, սոցիալական խնդիրներով մտահոգ, ուշադրություն էին բեւեռում կյանքի լուսանցքում հայտնված պատանիների վրաՙ փողոցից կտրում, «կապում էին կյանքին», մասնավորապես բռնցքամարտին: Տեսանյութերից մեկում, որ YouTube- ում դիտվել է 1 350 000 անգամ, ներկայացվում են փամփուշտներ, էլեկտրական սղոցի պտտվող անիվ, կաթկթացող արյուն, ինչպես նաեւ թանկարժեք ավտոմեքենաներ, հաղթանդամ ներգաղթյալների ու նրանց դաջվածքապատ մկանները: 2016- ին ծանուցվել էր, թե երկու բռնցքամարտիկՙ Մեհմետ Բ., որն ի դեպ 2017- ին հայտնվել էր կալանավայրում, եւ մեկ ուրիշը, որի անունը չի նշվում, «Osmanen Germania» կազմակերպության անդամ են, բռնցքամարտի, մարզական որեւէ գործունեության մասին, այլեւս չի հաղորդվում: ԳԴՀ տարբեր վայրերում ոստիկանության աշխատակիցների խուզարկությունների ժամանակ պարզվել է, որ հիշյալ խումբը ներգրավված է մաքսանենգության, թմրանյութերի առեւտրի, պոռնկության, դրամաշորթության, փողերի լվացման, վկայականներ կեղծելու մեջ: 2016- ին կազմակերպությանը նախկինում հարած անդամների ձերբակալությունը լույս սփռեց մի շարք հանգամանքների վրա: Գերմանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե «Օսմանները» սերտ կապ ունեն Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության, աջ ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի հետ:

 

Երբ կազմակերպությունը հայտնվեց գերմանական իրավապահ մարմինների դիտակետում, կազմակերպության որոշ ղեկավար անդամներ, ինչպես իրազեկել էր «Շտուտգարդեր նախրիհթենը» ժամանակին, ապաստան էին գտել Թուրքիայում: 2017-ին Թուրքիայի անվտանգության մարմինների հետ սերտ համագործակցելովՙ ԳԴՀ իրավապահներին հաջողվել էր հայտնաբերել, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության մերձ շրջանակներից, մասնավորապեսՙ այդ կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Քյուլյունքը աջ ազգայնական հիշյալ խմբին բազմիցս դրամ է փոխանցելՙ զենք գնելու եւ այլ նպատակներով:

 

2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից հետո Գերմանիայում կրքերը թեժացան, ժամանակին իրազեկել ենք մեր թերթի ընթերցողներին, որ քվեարկությանը մասնակցած թուրք պատգամավորների հասցեին բանավոր, գրավոր սպառնալիքներ, ճնշումներ եղան: 2018-ի դեկտեմբերին, գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքըՙ ZDF-ը իր Frontal 21 հանդեսում բացահայտեց այն փաստը, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Քյուլյունքը արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի, Էրդողանի հետ հեռախոսազրույցում հանձնարարություն է ստանում իրենց նյութական միջոցներով զենք գնած «Osmanen Germania»- ին ներգրավել Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումը կանխելու գործին: Գերմանիայի տարբեր քաղաքներում, եւ առաջին հերթին Բեռլինում, Բունդեսթագի առջեւ նրանք պիտի բողոքի բազմամարդ հանրահավաք կազմակերպեին, ճնշեին Թուրքիայի հանդեպ քննադատական կեցվածք որդեգրած յուրաքանչյուր խոսք, երկյուղ սփռեին քուրդ եւ հայ խմբավորումների մեջՙ չբացառելով բիրտ ուժի կիրառումը: Հիշյալ կազմակերպությանը հանձնարարված էր նաեւ պատժիչ գործողություն իրականացնել Էրդողանի մասին երգիծական հանգատողով հայտնի գերմանացի Յան Բյոհմերմաննի նկատմամբ: Անվտանգության աշխատակիցները լուրը հաղորդել էին երգիծաբանինՙ միաժամանակ ամրապնդելով նրա անվտանգությունը:

 

Անահիտ Հովսեթյան/ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /