• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
16.07.2018 | 19:45

Երևանյան կոլորիտ, հետաքրքիր ճարտարապետություն, լավ խոհանոց. «Քաղաք» պանդոկը սպասում է

Քաղաքի կենտրոնում, իր ճարտարապետությամբ ու կոլորիտով շատ հետաքրքիր վայրում կարելի է առատ ու համեղ ուտելիքներով սնվել, լիցքաթափվել, լավ երգեր լսել, ու վճարել՝ քիչ, շատ ավելի քիչ, քան շրջակա ռեստորան-պանդոկներում: Համեցեք «Քաղաք» պանդոկ: 

 

Առատ սեղան, համեղ ու առողջարար սնունդ: Լավ խոհանոցը շատ լուրջ մշակույթ է: Այդ մշակույթին «Քաղաք» պանդոկում իսկապես շատ լուրջ են վերաբերվում: Նախ՝ ամեն ինչ սկսվում է մթերքի ընտրությունից: Որևէ տեսակի սառեցված կամ կիսաֆաբրիկատ մթերք և հումք պանդոկի խոհանոցում չի հայտնվում, առավել ևս՝ պատահական վայրից ու ծագմամբ: Դրանք միշտ են թարմ են, էկոլոգիապես մաքուր՝ հատուկ ընտրված վայրերից, հիմնականում գյուղական: Բավական հարուստ է պանդոկի ճաշացանկը՝ Հայկական ու կովկասյան ժողովուրդների խոհանոցների լավագույն կերակրատեսակներով ու բաղադրատոմսերով: Արդյունքում սեղանին հայտնվում են բազմազան, համեղ ու սննդարար ուտելիքներ՝ առատ չափաբաժիններով, ու որակյալ խմիչքների տեսականի: Իսկ գաթայի հյուրասիրությունը ավանդույթ է, որից չի հրաժարվում ոչ ոք: Սեղանից էլ միշտ վեր են կենում լավ տրամադրությամբ. ուտելիքը համեղ էր ու մատչելի: Բարձր տրամադրությամբ մեծ տոներ «Քաղաք» պանդոկում շատ սիրով են կազմակերպում: Պանդոկի մեծ սրահը կարող է հյուրընկալել մինչև 90 մարդու, որտեղ կենդանի երաժշտության ներքո կարող եք անցկացնել ձեր երեկոյան ժամանցը, կամ կորպորատիվներն ու հատուկ միջոցառումները։ Պանդոկն ունի նաև առանձնացված սրահներ՝ ընկերական սեղանի  շուրջ հավաքվելու և լավ ժամանակ անցկացնելու համար՝ հին երևանյան ջերմ կոլորիտով, հաճելի երաժշտության ուղեկցությամբ։ Իսկ եթե ցանկանաք պատվիրել ընթրիք, լանչ կամ նախաճաշ, ապա սիրով ու անվճար կառաքեն այն ձեր նշած հասցեն: Պատվիրելու դեպքում ճաշացանկին և գներին կարող եք ծանոթանալ «Քաղաք» պանդոկի ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/pandokqaghaq/menu/ :  

 

Ընդհանրապես՝ շատ մեծ սիրով են մարդիկ աշխատում «Քաղաք» պանդոկում. իրենք էլ են բավականություն ստանում իրենց արած գործից:

 

Հին երևանյան կոլորիտ, հայկական գույներ: Քաղաք պանդոկը Հանրապետության հրապարակի կողքին է՝  Հանրապետության 30 հասցեում: Հին Երևանի ճարտարապետությունը պահպանած հազվագյուտ շինություններից է այն. դեռ 1880-ական թվականներին է կառուցվել: Այն միշտ էլ եղել է Երևանի լավագույն կոլորիտային վայրերից մեկը: Այդպիսին է նաև հիմա: Ամբողջ ներքին ձևավորումն ու կահավորանքը արված է այնպես, որ պահպանվեն հին երևանյան շունչն ու մթնոլորտը՝ սկսած հայկական  գորգերից ու այդ ժամանակների պարագաներից մինչև աշուղական երգերի կենդանի ու որակով կատարումներ: Տաք գույներ, ջերմ ընդունելություն. ամեն ինչ կա ներքին կոմֆորտի ու արտաքին հարմարավետության համար:

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /