• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
16.07.2018 | 23:30

ԱՄՆ-ից ժամանած ռազմական գծով փորձագետները կմասնակցեն հայ քննիչների վերապատրաստմանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարպերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։

Այս մասին  տեղեկացանք  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների վերապատրաստմանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու քննիչների համար նախատեսված փորձի փոխանակման դասընթացին, որը տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեում՝ 2018 թվականի հուլիսի 17-20-ը։

«Քննչական կոմիտեի քննիչների գերակշիռ մեծամասնությունը երիտասարդ է: Նրանք ունեն 2-3 տարվա քննչական աշխատանքի փորձ։ Նրանց վերապատրաստելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու խնդիրը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Այս տարիներին, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցաբար պարբերաբար, կազմակերպել ենք տարբեր դասընթացներ՝ փորձելով ապահովել քննիչների նեղ մասնագիտացումը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Բայց սա առաջին դեպքն է, երբ դասընթացներին ներգրավում ենք նաև զինվորական հանցագործությունները քննող քննիչներին, և հույս ունեմ, որ այս ծրագիրը կլինի շարունակական»,- ասել է ՔԿ նախագահը։

Ընդգծելով քրեական գործի բացահայտման գործում առանձին քննչական գործողությունների առանցքային նշանակությունը՝ Հ.Գրիգորյանը հատկապես կարևորել է դեպքի վայրի զննությունը, դրանց արդյունքում ապացույցների ամրագրումն ու հարցաքննությունների տակտիկայի ճիշտ ընտրությունը։

«Սրանք այն քննչական գործողություններն են, որոնց կատարման ընթացքում թույլ տրվող սխալները կարող են անդառնալի հետևանք ունենալ քրեական գործով իրական հանգամանքների պարզաբանման վրա, անդրադառնալ քրեական գործի ելքի վրա ընդհանրապես, ուստիև՝ հենց այս թեմաներն ենք ներառել վերապատրաստման ծրագրերում»,- նշել է Հայկ Գրիգորյանը:

Կողմերը պայմանավորվել են դասընթացի ավարտին քննարկել արդյունքները և ըստ այդմ նախանշել համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /