• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
17.07.2018 | 20:15

Մշակույթի նախարարը բարձրագույն արժեք է ակնկալում, բանաստեղծուհին էլ ասում է՝ ո՞վ է որոշելու այդ արժեքը

Այսօր կազմակերպված «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» քննարկման ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց առաջին և կարևոր խնդիրը լինելու է մրցակցային ու հավասար դաշտի ապահովումը:

«Իմ աշխատանքի երկու ամիսների ընթացքում համոզվել եմ՝ դա է խնդիրը, որ արվեստագետների ու մշակությին գործիչների պակաս ունենք դաշտում: Բացի այդ, կարևոր եմ համարում ներքևից վերև որոշումների, լուծումների փնտրտուքը, հաղորդակցումը: Ի՞նչ ենք ակնկալում արվեստագետներից, օրիգինալ բան չեմ կարող ասել՝ բարձրագույն արժեքների ստեղծում: Պետության և հայաստանցիների համար սա կարևոր մոտեցում է»,- ասաց նա:

Ի պատասխան մշակույթի նախարարի՝ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը նշեց, որ արվեստի ցանկացած դիսկուրսից պետք է բացառել «մրցակցային» բառը: «Պետությունը պետք է ունենա տեսլական, քաղաքական հեռանկար՝ իր մշակույթի ու արվեստի զարգացման համար: Արվեստում մրցակցություն չկա, դա կոմերցիոն հասարակության տերմին է, հետևաբար ես կուզեի, որ այդ տերմինը չլինի մեր դիսկուրսում:  Այսօր արվեստի ու մշակույթի գործիչները չեն ասում՝ փող տվեք, փող տվեք, ու նրանք շատ նորմալ կընդունեն, եթե մշակույթի նախարարությունն ասի, ես հիմա չեմ կարող փող տալ, բայց դա չդարձնի որպես գաղափարախոսություն: Մենք այս պահին կարող ենք փող էլ չակնկալել, բայց պետք է ակնկալենք ճիշտ մթնոլորտ, որպեսզի արվեստն ու մշակույթը զարգանան»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ բանաստեղծուհու՝ ճիշտ չէ նաև մշակույթի գործիչներից բարձրագույն արժեք ակնկալելը: «Ի՞նչ է բարձրագույն արժեքը, ո՞վ է դա որոշում, ո՞նց է որոշվում, թե դա որն է: Արվեստը կարող է անմիջապես պրոդուկտ չտալ, ինչպե՞ս պետք է դա տեսնեք»,- նշեց նա:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /