• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.07.2018 | 15:43

Տիգրան Ավինյանը և Գրիգորի Մարտիրոսյանը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերը

Հուլիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

 

Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:

 

Գ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և ԱՀ կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացման, հացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբ: Պետնախարարի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեման:

 

Փոխվարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում և դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաև աջակցել Արցախին:

 

Հաջորդիվ քննարկվել է բնակարանային ապահովման խնդիրը: Պետնախարարի խոսքով՝ Արցախի կառավարությունը այդ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական ծրագրերի ուսումնասիրության, կատարելագործման և ներդրման քաղաքականություն է իրականացնում, սակայն էական խնդիր է մնում քաղաքացիների կողմից ոչ կառուցապատողից բնակարանների ձեռքբերման դեպքում պետական աջակցության հարցը: Տիգրան Ավինյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը այս ոլորտում մրցունակ ծրագրեր մշակելու աջակցության հարցում:

 

Խոսելով էներգետիկայից՝  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա և առաջիկայում՝ նոր հէկերի գործարկումից հետո, նախատեսվում է ունենալ նաև արտահանման ենթակա որոշակի ավելցուկային էներգիա: Փոխվարչապետը կարևորել է վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը և հետաքրքրվել բնապահպանական խնդիրներով: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ծրագրերը շարունակվելու են և նոր թափ են ստանալու:

 

Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարը ընդգծել է, որ բարեգործական ծրագրերն, իհարկե, կարևոր են, սակայն, առաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն են: Փոխվարչապետը այս առումով կարևորել է տնտեսական մասնագիտացման և արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումը հետևյալն է. յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի և զարգացնի Արցախի տնտեսությունը:

 

Եվ վերջում, քննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /