• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
19.07.2018 | 14:53

Հայաստանում լգբտ-ները չեն ընդունվում ու մենք այդ կարգի խորհուրդներ դրսից չենք ակնկալում. Արտավազդ Եղոյանի պատասխանը Արսինե Խանջյանին

 

  Կանադահայ դերասան և հասարակական գործիչ Արսինե Խանջյանի վերջին օրերին հնչեցրած մտքերը բուռն քննարկման ու հակադարձման են արժանանում մեր հասարակության կողմից:

 

 Դերասանուհին, որը թավշյա հեղափոխության ժամանակ շտապել էր Հայաստան ու հայտնվել բեմահարթակում՝ հիացած խոսում էր  Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների մասին: Մեր ժողովուրդն էլ խիստ դրականորեն գնահատեց իր հայրենակցուհու ներկայությունն ու ոգևորող խոսքերը:

Սակայն վերջին օրերին ակնհայտ է ժողովրդի  հիասթափությունը. հնչում են խիստ քննադատական խոսքեր  Արսինե Խանջյանի հասցեին՝ նրա  որոշ դիտարկումների առնչությամբ, որոնք վրդովմունքի մեծ ալիք են բարձրացրել  հասարակության ներսում:

 Պարզվում է՝ դերասանուհին Հայաստանում զբաղված է լգբտ անձանց իրավունքների պաշտպանությամբ, և հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ լգբտ մարդկանց իրավունքների հարցը. «Հույս ունեմ, որ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի միասեռականների իրավունքների հարցը»: Ավելին՝ Արսինեն վիրավորել է ՀՀ քաղաքացիներին, ասելով, թե լգբտ-ների իրավունքների հարցը  օտար ազդեցությունների հետևանք համարելը տգիտություն է:

«Հուսով եմ, որ հիմա հուսախափ կլինեք....Ես նույնիսկ չուզեցի կարդալ ձեր հոդվածը։ Վերնագիրը բավական էր, որ մերժեմ ձեր հույսի նշույլն անգամ», -Արսինեին հակադարձում է  դերասան, թարգմանիչ, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը, ու հիշեցնում, որ Հայաստանում լգբտ-ները չեն ընդունվում, նրանք գոյություն չունեն։ «Մինչև այսօր ինչպես գոյություն չեն ունեցել, թող այդպես էլ չունենան։ Մենք նրանց գոյությունն ու սովորույթները չենք ընդունում, առավել ևս չենք ցանկանա դրանք ի ցույց դնել աշխարհին»։

Ապա դիմելով Խանջյանին՝ ասում է.«Մենք այդ կարգի խորհուրդներ դրսից չենք ակնկալում։ Գտնում եմ, որ վերջերս մի քիչ շատ ենք վկայակոչում դրսում ճանաչում ունեցող, աշխարհահռչակ մարդկանց մտքերն ու հույսերը։ Իհարկե հարգելով, ինչու չէ, նաև երբեմն հպարտանալով մենք կարող ենք նրանց կարծիքները չընդունել։ Նրանց ապրելու միջավայրն այլ է։ Եվ կան սովորույթներ, որոնք մեզանում ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ են»։

Արսինե Խանջյանին ուղղված իր խոսքը Արտավազդ Եղոյանն ավարտում  է այսպես՝ «Հարգանքներով՝ այս վերջին ժամանակներում զարմանալի արագությամբ մեզանում ցավալիորեն նոսրացող, սեռական, կին-տղամարդ, ավանդական կողմնորոշում ունեցող Հայաստանի հպարտ քաղաքացի»:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /