• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
19.07.2018 | 17:24

«էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք». ո՞ւմ էր ուղղված Արփինե Հովհաննիսյանի խոսքը

   «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ 


Այս առնչությամբ Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել` նշելով, որ խոսքն ըստ ամենայնի իր մասին է. «Ազգային ժողովի փոխնախագահը երևի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:

Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)»,- գրել է նա։ 

Ավելի ուշ Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /