• USD 483.14
  • GBP 613.64
  • EUR 549.38
  • RUB 7.23
  • GEL 187.41
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժամանակ
20.07.2018 | 11:21

«Հիմա որոշումներ կայացնողը ես եմ». Կոտայքի մարզպետը՝ գյուղապետերին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն:

Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Երբ Մրգաշատի գյուղապետը ընդդիմացել է՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վենդետա չի լինելու, բացի այդ՝ իրենք ընտրովի մարմիններ են, մարզպետը պատասխանել է. «Հիմա որոշումներ կայացնողը ես եմ»:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է թիրախավորել այն գյուղապետերին, ովքեր, իր կարծիքով, պետք է հեռանան: Փոխարենը նա փնտրում է երիտասարդ ակտիվիստների, որոնք մասնակցել են Փաշինյանի «թավշյա» քայլերթին և կարող են գյուղապետի հարմար թեկնածու դառնալ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /