• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
20.07.2018 | 12:30

Պետության հիմնասյուների և ազգայինի դեմ որոշ արշավներ են ընթանում. Գևորգ Գևորգյան

Վեջին շրջանում ակնառու են պետության հիմնասյուների եւ ազգայինի դեմ որոշ արշավներ, որոնց բնույթն ու ձեռագիրը թույլ է տալիս մտածել, որ այս ամենի հետեւում պատվիրատուներ կան` իրենց հստակ նպատակներով հանդերձ։ Այս կարծիքին է ազատամարտիկ, «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանը: Ըստ նրա՝ այս երեւույթների թիրախում են.

ա. Հայ Առաքելական Եկեղեցին, ոտնձգություններով ճանապարհ է հարթվում եւ էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում աղանդների համար,

բ. ազգային արժեքները փորձում են ստորադասել գլոբալիզացիոն պրոցեսներին, դա ներկայացնելով որպես համաշխարհային զարգացման գործընթացներին ինտեգրվելու երաշխիք, մինչդեռ ոչ մի պետություն դեռ առաջ չի անցել ու չի հաջողել, երբ իր ազգայինը ստորադասել է, պետք է համընթաց քայլել, որ իրապես առաջ գնանք,

գ. ակտիվորեն շրջանառվում է լգտպ համայնքի իրավունքների պաշտպանության հարցը, արհեստականորեն ժողովրդի վզին փաթաթելով մի երեւույթ, որի հետ մեր մենտալիտետը երբեք չի համակերպվելու,

դ. շրջանառում են հայրենասիրությունը կեղծ կատեգորիա մոտեցումը, դրանով քայքայիչ վեկտորներն ուղղելով մեր բանակի, Արցախի հարցի դեմ։ Ի վերջո, ի°նչ են ուզում. մեր հաղթանակած, հզոր բանա°կը թուլացնել։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /