• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
20.07.2018 | 14:30

Փաշինյանը կարող էր հանգիստ արձագանքել, բարձրագոչ հայտարարություններ չաներ և դա չորակեր՝ որպես սադրանք. Տարասովը Փանիկի միջադեպի մասին

 Ինչպես հայտնի է, ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժանք իրականացրեցին, հնչած կրակոցներն անակնկալի էի բերել բնակիչներինՄեկ օր անց՝ հուլիսի 18-ին, Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչներն ու Գյումրիի ռազմակայանի հրամանատարը միջադեպի համար պաշտոնապես ներողություն  խնդրեցին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:

Սրան հաջորդեց վարչապետ Փաշինյանի կոշտ հայտարարությունը:  «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դեռ խնդիր կա հասկանալու, թե ի՞նչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը, և պարզաբանվի համատեղ պայմանագրերն ու հայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը:

    Չուշացավ ռուսական կողմի արձագանքը. ռուս վերլուծաբանները ՀՀ վարչապետի հայտարարությունը կոշտ որակեցին: Մասնավորաբար, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասել էր հետևյալի մասին.

«Իսկ ինչպե՞ս գնահատել Փաշինյանի օրոք Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը: Ակնհայտ, հակառուսական զորավարժություններ, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի ամրապնդմանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մասնակցում է համարյա հակառուսական զորավարժությունների, ինչպե՞ս պետք է Մոսկվան դա գնահատի: Դավաճանությո՞ւն, թե՞ երկակի ստանդարտների կիրառում»:  

Տարասովը նաև նշել էր, որ Փանիկում անցկացվող զորավարժության մասին ՀՀ իշխանությունները տեղեկացված են եղել: Նաև նկատել, թե Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՊՆ-ում նոր մարդիկ են եկել, սովոր չեն "պրոտոկոլային" հարցերի, ուստի ուշադրությունից բաց են թողել իրավիճակը, որի արդյունքում զորավարժություններն անցկացվեցին այնպես, ինչպես անցկացվեցինԿրակել են, իհարկե, զորավարժությունները բալետի պարեր չեն, դա Խաչատրյանի երաժշտությունը չէ, դրանք զորավարժություններ են, այո՛, բնակիչներն անհանգստացան, դիմեցին բողոքով, ստացան պատասխան»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի արձագանքին, Տարասովն ասել էՓաշինյանը կարող էր հանգիստ դրան արձագանքել, նման բարձրագոչ հայտարարություններ չաներ և դա չորակեր՝ որպես սադրանք: Իսկ մենք սադրանք ենք որակում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ընդդեմ Ռուսաստանի: Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»,- նման կերպ արտահայտվեց Ստանիսլավ Տարասովը:

ՆԱՏՕ-ի Վրաստանում կայանալիք զորավարժություններին ՀՀ մասնակցությունը նա որակեց հետևյալ կերպ. «Սա նման է նրան, որ մարդ ունենա օրինական կին ու գնա սիրուհի ունենա՝ ՆԱՏՕ-ի տեսքով: Դա միայն հիվանդ ուղեղով կարելի է պատկերացնել: Այո, պատահում են տակտիկական մանևրներ, անխոս պատահում են, բայց երկակի ստանդարտնե՞ր խաղալ: Բայց կներեք, գիտեք, մենք էլ այդքան չենք ցանկանում մեր զինծառայողներով պաշտպանել Փաշինյանի և իր խմբի շահերը: Թող իրենք պաշտպանվեն, Աստծու սիրուն»,-ասել է ռուս քաղաքագետը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /