• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.07.2018 | 12:20

Տղեք ջան, եթե ասեք՝ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ- ից, ռուսական ռազմաբազան պետք է հանել Գյումրիից` Արևմուտքը ձեզ շա՜տ փող կտա

   Հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը, առաջին փոխվարչապետ Միրզոյանը, նախավերջին փոխվարչապետ Ավինյանը մեկը մյուսի հետևից գնում են Արևմուտք` արևմտյան լիդերներին ասում` ինչո՞ ւ մեզ շատ փող չեք տալիս, լավ աչքով չեք նայում, չէ՞ որ մենք ժողովրդավարական հեղափոխություն ենք արել. իր ֆեյսբուքյան էջում գրում է slaq.am-ի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանն ու  հավելում.

 

« Տղե՛րք ջան, նախ մինչ հեղափոխությունն էլ Հայաստանը ժողովրդավարական էր, հետո էլ Արևմուտքին ժողովրդավարությամբ, թավշյա կամ դուխով հեղափոխություններով, կոռուպցիայի և կաշառակերության դեմ մղվող պայքարով չեք զարմացնի կամ գայթակղի, էդ մարդիկ ձեզանից ուրիշ բան են սպասում, այլ բան են ակնկալում,  այ, եթե ասեք, որ առաջվա պես հակառուս եք , Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ- ից, որ ռուսական ռազմաբազան պետք է հանել Գյումրիից` էդ ժամանակ Արևմուտքը ձեզ հաստատ շատ փող կտա ու նաև ապրելու տեղ, որովհետև այդ ժամանակ շատ փող կլինի... »

Հարությունյանը նաև ներկայիս իշխանությանը հիշեցնում է. «Ժողովրդավարությամբ, կոռուպցիայի ու կաշառակերության դեմ պայքարով, նախկիններին փակելով ու պատժելով  երկիր չես զարգացնի, պետք է լրջորեն զբաղվել տնտեսությամբ , հարգանքի մթնոլորտ ձևավորել գործարար մարդկանց` հատակապես տեղական արտադրողների նկատմամբ և խնդրել, համոզել Հայաստանից դուրս կայացած մեր հայրենակիցներին հետ վերադառնալու Հայաստան և ներդրումներ կատարել հայրենի տնտեսության մեջ :

Մի խոսքով տղե՛րք ջան, հույսներդ կտրեք արևմուտքից , եկեք Հայաստանում որակյալ ապրանքներ արտադրենք, տանենք ԵԱՏՄ-ում ծախենք և այս ամենը՝ ԴՈՒԽՈՎ»:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /