• USD 483.14
  • GBP 613.64
  • EUR 549.38
  • RUB 7.23
  • GEL 187.41
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.07.2018 | 16:45

Սևանա լճի կանաչումը լուրջ ահազանգ է բոլորիս համար. բնապահպանը մտահոգված է

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սևանա  լիճը 1964թ.-ից պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված երբեք չի եղել՝ կանաչումը շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: 

Բնապահպանի դիտարկմամբ՝ ջրի կանաչումը խոսում է Սևանա լճի վատ վիճակում լինելու մասին, և որ Սևանա լճում տեղի է ունենում ճահճացում.

«Սևանա լճում 2012 թ.-ին սկսեցին իջեցնել ջրի մակարդակը, սկսեցին ավելի շատ բաց թողնել ջուրը: Այն ժամանակ ասում էինք, խնդրում էինք չանել, ասում էինք, որ վտանգում են լիճը, որովհետև, ի վերջո, մենք լիճը տանում ենք կործանման, ավելին՝ լճի փոխարեն կունենանք մեծ ճահիճ: Սա միայն էկոլոգիական խնդիր չէ, քանի որ, եթե այսպես շարունակվի, ապա այս ջուրը հետագայում մենք չեն կարող օգտագործել ոռոգման կամ այլ նպատակների համար:
Ժամանակին ուսումնասիրություն ենք արել և զարմացել, թե ինչպես է լիճն արձագանքում ջրի մակարդակի բարձրացմանն ու իջեցմանը: Հենց ջրի մակարդակը բարձրացնում ես, մեկ տարվա կտրվածքով ջրի որակն ինքնին բարձրացնում է, երբ իջեցնում ես, անմիջապես արձագանքում ու վատանում է ջրի որակը»,- ասաց նա:

Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ նախատեսվում էր ունենալ մաքրման կայաններ, ինչը չեղավ, իսկ եղածների մի մասը զուտ ֆիզիկական մաքրման համար է ծառայում. «Ափերը չպատրաստեցին նորմալ, գետերը չմաքրվեցին: Այն ջուրը, որ գետերը բերում են լիճ, փոխանակ օգուտ տան, մի բան էլ վնասում են: Գեոգեն նյութեր են առաջանում, բայց այդտեղ քաղաքներ ու գյուղեր կան, ջրահոսը գալիս է լիճ ու վնասում: Սրան զուգահեռ ջրի մակարդակը բարձրացնելու փոխարեն վերջին տարիներին գրեթե միշտ իջեցնում են: Լիճը չի կարողանում ինքնամաքրվել ու գնում է ճահճացման, լճերի մահը հենց ճահճացումն է, սա լճի ահազանգն էր, իհարկե, բարձր ջերմաստիճանը նաև նպաստեց այս գործընթացին»: 


Մանագետը նշեց, որ էկոլոգիայի ինստիտուտից գնացել են հետազոտման և արդեն իսկ քայլեր են արվում ջրիմուռներ վերացման համար: Բնապահպանը հույս հայտնեց, որ շուտով ավելի բարենպաստ պայմաններ կլինեն: Խոսելով Սևանա լճի կենդանական աշխարհի մասին, բնապահպանն ասաց՝  դեռևս ֆիքսված խնդիր չկա, ձկները կարողացել են խույս տալ ու այլ տարածքներ տեղափոխվել:

«Էկոլոգիայի պահպանման մշակույթը Հաստանում զրոյից ցածր է, այն ինչ անում ենք մենք, անում են բարբարոս երկրներում: Լճի ներկայիս վիճակը Սևանի ահազանգն էր, որը մեզ համար պետք է ցուցանիշ լինի: Հայաստանում օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով ամեն բան կարգավորվում է, բայց կարգավորումները մնում են միայն թղթի վրա: Ամեն անգամ մենք վեճի մեջ են գյուղատնտեսների հետ, բայց գյուղատնտեսների խնդիրը կլուծվի ջրի կորուստներ կանխմամբ, չէ՞ որ, ըստ տարբեր հաշվարկների, ոռոգման ջրի մոտ 70 տոկոս կորուստ կա»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ չի՛ կարելի հիմա Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողել, քանի որ Սևանա լճի գոյությունն իսկապես վտանգված է:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /