• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.07.2018 | 21:00

Նամակ վարչապետին՝ Ալավերդու ծծմբային ծխագազերի արտանետմամբ ու նման խնդիրներով մտահոգ ինժեների կողմից

Ալավերդու ծծմբային ծխագազերի արտանետմամբ, ու նման այլ  խնդիրներով մտահոգ՝  ինժեներ, մետալուրգ, լրագրող Գագիկ Շոլինյանը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Գագիկ Շոլինյանն ասում է, որ նամակն ուղարկել է վարչապետի էլեկտրոնային փոստին: Պատասխան դեռ չկա:

   Ստորև նեկայացնում ենք նամակն ամբողջությամբ

 Հարգելի Փաշինյան Ն  

Առաջին, մի անգամ հեռուստահաղորդման ժամանակ ցույց տվեցին Վիեննայի կենտրոնական մասում գտնվող աղբավերամշակման գործարանը. արտաքինից այն գեղեցիկ շինություն էր, գործարան չհիշեցնող։ Ասել, որ այնտեղ ծխագազեր կամ տհաճ հոտեր չեն առաջանա տեխնոլոգիական խախտումներով աշխատելու դեպքում՝ ճիշտ չի լինի։ Ինքնին այդ գործարանի գտնվելու վայրը ստիպել է գործարանատիրոջն աշխատել անսխալ, հակառակ դեպքում կենթարկվեն զգալի տուգանքի։

   Ասելս ի՞նչ էմինչև մեր կառավարության կողմից նման ինքնազսպման մեխանիզմ չստեղծվի, ոչինչ չի փոխվի։ Գազերի գործարանի տարածքի արտանետման մի մասը կատարվում է կոնվերտորային տեղամասից. ցանկության դեպքում, կրկնում եմ, արտադրողներն իրենցով կարող են ելքն գտնել։

  Ինչո՞ւ չեն անում,  այդ ուղղությամբ հանձնարարություն չեն ստանում, իսկ ցանկացած նախաձեռնություն հանրապետական ,,Էյ-Սի-Փի,,-ում` պատժելի է։

   Գազերի արտանետում կատարվում է նաև հիմնական ծխատարից. այս  խնդիրը կարող է լուծվել գործարանի ներկայիս տեխնոլոգիայի փոփոխման դեպքում։ Մամուլից տեղեկացա, որ ՎՄեջլումյանը դրա իրականացումը հնարավոր է համարում 5-7 տարվա ընթացում - նա դա կրկնում է 1998թ սկսած, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի անում:

Երկրորդ, հարկային դաշտում մետալուրգիական և լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունները զարմանալիորեն համեստ տեղ են գրավում:

Երրորդ, արհմիութենական կազմակերպությունները շարունակում են աշխատողներից անդամավճարներ գանձել, փաստացի չպաշտպանելով աշխատողներ շահերը. այնտեղ արմատական փոփոխությունների կարիք կա, իսկ դա առանց Ձեր միջամտության չի կատարվի։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /