• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Աշխարհի ձայն, Լրահոս
22.07.2018 | 15:32

Թուրքիան շարժվում է բռնատիրական երկիր դառնալու ճանապարհով. Գերմանական թերթ

Գերմանական «Kölner Stadt-Anzeiger» պարբերականում «Թուրքիան շարժվում է բռնատիրական պետություն դառնալու ճանապարհով» վերնագրով հոդված է հրապարակվել։

Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռք է բերել ավելի լայն լիազորություններ, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

«Սեփական իշխանությունն ամրապնդելու համար Էրդողանը հապշտապ փոփոխություններ է կատարելու ահաբեկչության դեմ պայքարի օրենքում։ Չնայած Թուրքիայում վերացվեց արտակարգ դրությունը՝ այնուամենայնիվ, վերադարձ չեղավ ժողովրդավարական չափանիշներին։ Ընդհակառակը, Թուրքիան շարժվում է բռնատիրական երկիր դառնալու ճանապարհով», ասվում է հոդվածում։

Գերմանական «Tagesspiegel» թերթն էլ նշում է, որ Թուրքիայում Արևմուտքի նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ Բրյուսելի  ժողովրդավարական բարեփոխումները Թուրքիայի իշխանություններն ընկալում են ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ իրենց ներքին գործերին ավելորդ միջամտություն։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /