• USD 482.76
  • GBP 618.95
  • EUR 556.14
  • RUB 7.17
  • GEL 187.84
Օգոստոս 21, 2018
Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի

Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
22.07.2018 | 18:12

ՀՀ պաշտպանության նախարարը Փանիկում փակ քննարկում է անցկացրել ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատարի հետ (Տեսանյութ)

Փանիկում հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հուլիսի 22-ին հենց  Փանիկ գյուղում փակ հանդիպում-քննարկում են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։ Տեղեկանցնում է         Արմենպրեսը:

 

«102–րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտական պատրաստության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է ՀՀ ՊՆ-ի հետ` ճանապարհները, բոլորը, տեխնիկայի շարժը տարեկան ծրագրերով պլանավորված է։ Ծրագրերի շրջանակներում կան տարբեր տեսակի մարզումներ։ Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը։ Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ և չհամաձայնեցված։ Բայց մի գաղտնիք բացահայտեմ. քանի որ նրանք հետախույզներ են, իսկ հետախույզները ոչ մի պայմանով չէին բացահայտելու իրենց մարզման վայրը, դրա համար խոսակցությունը եղել է լարված։ Վայրն ընտրվել է սխալ, բայց, չպաշտպանելով հետախույզներին, նշեմ, որ նրանք Փանիկին վերաբերել են որպես իրենց աջակցող բնակավայրի, իսկ շարասյունը եղել է իբր հակառակորդի շարասյուն։ Եվ յուրայիններին աջակցող բնակավայրի կողքն էլ իրականացրել են այդ միջոցառումը»,–ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ սխալ կա թույլ տրված և՛ ռուսական, և՛ հայկական կողմերից։ Տոնոյանի խոսքով` նմանօրինակ միջոցառումների մեծ քանակությունը երբեմն ստիպում է առօրյա աշխատանքի վրա ուշադրություն չդարձնել։ «Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ և տեղեկացրել է, որ լինելու է մարզում, բայց մարզման վայրը չէր նշել»,– փակ խորհրդակցությունից հետո  պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց  նախարարը և փաստեց, որ  ռուսական կողմն իրենց սխալն ընդունել է, ներողություն է խնդրել։

 

 Ի նշան բարեկամության՝ Շիրակի մարզի Փանիկ  համայնքում  հուլիսի 22-ին,  Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը  կազմակերպել էր միջոցառում՝ զինվորական դաշտային հյուրասիրություն, համերգային ծրագիր՝ երգ ու պարով:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /