• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
23.07.2018 | 15:23

Ինչպիսի՞ արվեստ, ինչպիսի՞ մշակույթ պետք է լինի մեր երկրում, այս պահին ես դեռևս չեմ տեսնում նախարարության հստակ քաղաքականությունը. Ազատ Եղիազարյան

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«Պետք է պարզենք՝ ազգային մշակույթ ասվածի ռեալ բովանդակությունը տեղ ունի՞նախարարի և նախարարության համար»,- այս մասին  ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում իր անհանգստությունը հայտնեց բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գրականագետ, գրաքննադատ Ազատ Եղիազարյանը:

Խոսելով ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի վարած քաղաքականությունից, գրականագետը նշեց, որ առայժմ հստակ շեշտադրումեր չի տեսնում: Պարոն Եղիազարյանի խոսքով՝ դեռևս շուտ է որևէ գնահատական տալը, սակայն լավ կլիներ, որ նախարարը պատասխաներ ոչ միայն իր կողքին գտնվող մշակութային գործիչների հարցերին, այլ նաև այն մարդկանց, ովքեր մտահոգված են հայկական մշակութային խնդիրներով.

«Առայժմ դժվարանում եմ որեւէ լավ կամ վատ բան ասել, որովհետև ինչ ես տեսնում եմ, գիտակցությանս մեջ ամբողջական պատկեր չի ստեղծում: Օրինակ՝ Արամ Մանուկյանի հուշարձանի պատմությունը, մինչև հիմա Մշակույթի նախարարությունը դեմ է և իրավունք ունի, եթե իր հետ չեն համաձայնեցրել, բայց ինչո՞ւ մինչև հիմա որևէ քայլ չձեռնարկեցին, այդ արձանը տեղադրեցին ու հիմա պետք է  նոր շրջան սկսվի բանակցությունների, աղմուկների, ծախսերի: Նախարարը կարող էր մեկ անգամ կամ հանդես գալ հեռուստատեսությամբ,  իր առաջարկությունների մասին խոսեր, կա՛մ ինչ-որ կերպ պատասխաներ ոչ միայն Վիոլետ Գրիգորյանի կամ իր կողքը նստած մյուսների հարցերին, այլև առհասարակ Հայաստանի մշակույթով շահագրգռված մարդկանց տար բացատրություններ: Ժողովրդին բացատրեր, թե ի՞նչ քաղաքականություն է վարելու մշակույթի ոլորտում»:

Գրականագետը հուշում է՝ անհրաժեշտություն կա հստակեցնելու շեշտադրումը.

«Պետք է կենտրոնանանք գրական, մշակութային տարբեր ուղղությունների վրա, կարողանանք տեսնել և կոորդինացնել դրանք՝ սա է ամենակարևորը: Այս պահին ես դեռևս չեմ տեսնում նախարարության հստակ քաղաքականությունը: Նախարարությունը նախ պետք է տեսնի մշակույթի իրական դաշտը և գլխավոր սկզբունքը մշակի, թե ինչպիսի՞ արվեստ, ինչպիսի՞ մշակույթ պետք է լինի մեր երկրում»:

Ազատ Եղիազարյանն ասաց, որ ցանկանում է առաջիկա օրերին հանդիպել Մշակույթի նախարարի հետ, և եթե հաջողվի հանդիպել՝ կքննարկի,  կբարձրաձայնի եղած մտահոգությունների մասին.

«Ես ցանկանում եմ հանդիպել 2018թ.-ի 5 գրական, մշակույթային հոբելյարների հարցով: Այս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը, Լեւոն Շանթի ծննդյան 150 ամյակը, Կոմիտասի ծննդյան 150 ամյակը, Երվանդ Օտյանի 150 ամյակը եւ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակը: Ես ցանկանում եմ նախարարի հետ քննարկել, հասկանալ՝ ի՞նչ պիտի անենք»:

Գրաքննադատը նկատում է, որ նախարարների հետ հանդիպելն այսօր նախկինից ավելի դժվար է դարձել, եւ հույս է հայտնում, որ այս տենդենցը չի դառնա սկզբունք:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /