• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
24.07.2018 | 15:53

Էջմիածնի ավագանու որոշմամբ Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին այսօր կայացած նիստի ընթացքում միաձայն կողմ է քվեարկել գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագծին, որի զեկուցողը Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն էրՆիստին ներկա էր ավագանու 14 անդամից 10-ը։

 

Գասպարյանը, անդրադառնալով նախագծի վերաբերյալ հնչած քննադատություններին, նշեց, որ դրա հիմքում բնավ ընկած չեն ֆեյսբուքյան տրամադրությունները: Սոցիալական ցանցը միայն օգտագործվել է որպես հասարակական տրամադրվածությունը հասկանալու  միջոց:

Ըստ Գասպարյանի՝ նման որոշմամբ չի խախտվում   անմեղության կանխավարկածը, քանի որ պատվավոր քաղաքացուց զրկելը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հարցը քաղաքապեի պաշտոնակատարի խոսքով, զուտ բարոյական հարթության մեջ է:

 

 

Հիշեցում. Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրանք մեղադրանք է առաջադրվել   ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /