• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
24.07.2018 | 17:45

Քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել իրենց հարաբերությունները գործող իշխանությունների հետ. պարզաբանում է քաղտեխնոլոգը

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «Կուսակցությունները գտնվում են վերադասավորման փուլում, փորձելով տեղավորվել քաղաքական դաշտի այս կամ այն կողմում. այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, հիշեցնելով, որ մոտ ժամանակներս կայանալու է Երևանի ավագանու ընտրությունները և ներքաղաքական իրավիճակը գտնվում է նախընտրական փուլում:

 

Քաղտեխնոլոգը ընդգծեց, որ այս պահին հիմնական խնդիրն այն է, որ չի նշմարվում, թե բացի հանրապետականներից, ովքե՞ր են իրենց դիրքավորում որպես ընդդիմություն.

«Առայժմ չկա այդ հստակ պատկերը, քանի որ քաղաքական դաշտի հիմնական երևացող դերակատարները հայտարարում են, որ աջակցում են «Թավշյա հեղափոխությանն» ու նոր իշխանությանը: Բացի դեպքերի բերումով ընդիմադիր դաշտում հայտնված հանրապետականներից, թերևս մնացած բոլոր քաղաքական ուժերը փորձում են  հստակեցնել իրենց հարաբերությունները գործող իշխանությունների հետ, և գուցե անձամբ վարչապետի հետ:  Փորձում են  կուլիսներից այն կողմ պայմանավորվել, հասկանալ՝  առաջիկա 2 ընտրություններում (ավագանու, խորհրդարանական) իշխանությունների հետ հնարավորինս համաձայնեցված ծրագրով հանդես գալու ի՞նչ շանսեր կան»:

Պարոն Հակոբյանը նկատում է՝ ներքաղաքական դաշտում այս բանակցություններից շատ բան է կախված:

«Իշխանությանը առանձնապես պետք չէ բոլորի հետ պայմանավորվել, այնպես չէ, որ բոլորը օգտակար են կամ լուրջ գործոն են իրենցից ներկայացնում: Եթե այս բանակցությունների արդյունքում թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերին չհաջողվի ինչ-որ համաձայնության գալ իշխանության հետ, ապա այդ ուժերին մնում է կամ դառնալ ընդիմություն, կամ այս կամ այն պատրվակով բաց թողնել առաջիկա համապետական և Երևանի ավագանու ընտրությունները»,-նշեց ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը, հավելելով, որ քաղաքական ուժերը միշտ կարողանում են նման պատրվակներ գտնել:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /