• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
25.07.2018 | 00:15

Անկարան դեմ է Իրանի պատժամիջոցներին. Մևլութ Չավուշօղլու

Անկարան կողմ չէ Իրանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք դեմ ենք Իրանի դեմ պատժամիջոցներին: Մենք պարտավոր չենք միանալ ԱՄՆի, Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին Իրանի դեմ»,- ասել է Չավուշօղլուն:
Ասուլիսի ժամանակ թուրք պաշտոնյան նշել է,  որ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ

Հիշեցնենք, որ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /