• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Լրահոս
25.07.2018 | 00:35

Հուլիսի 27-ին տեղի կունենա Լուսնի՝ վերջին 100 տարում ամենատևական խավարումը

Հուլիսի 27-ին Երկիր մոլորակը կանցնի Լուսնի և Արևի միջով, իր ստվերը կգցի մեր արբանյակի վրա և կներկի այն կարմիր գույնով: Սա կլինի վերջին հարյուր տարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումը:

Լուսնի և Արևի խավարումները շատ նման են: Մի դեպքում Երկիրն է հայտնվում Լուսնի և Արեգակի միջև, մյուս դեպքում Լուսինն է հայտնվում Արեգակի և մեր մոլորակի արանքում և փակում Արեգակը: Լուսնի ստվերը, սակայն, անգույն է, քանի որ մեր արբանյակը չունի մթնոլորտ, որը կկարողանար բեկել և ցրել լույսի ճառագայթներըԵրկրի մթնոլորտը հագեցած է ազոտով, որը կլանում է Արևի սպիտակ գույնը և ցրում այն կապույտ սպեկտրով:

Հենց այդ պատճառով էլ երկինքը մեզ թվում է կապույտ, իսկ արևը՝ դեղին: Լուսնի ամբողջական խավարման ժամանակ մեր մոլորակին հենց Լուսնից հետևելը, ըստ գիտնականների, ավելի հետաքրքիր ու գրավիչ է, քանի որ Արեգակի լույսը անցնում է մեր մթնոլորտի միջով: Ճառագայթների բեկման պատճառով էլ Լուսնի ամբողջական խավարման ժամանակ այն դառնում է կարմիր:

Գիտնականները նաև նշում են, որ այս խավարման ժամանակ Լուսինը կերևա սովորականից փոքր: Լուսնի ուղեծիրը շրջանաձև չէ, այդ պատճառով Լուսինը կարող է տարբեր չափերի երևալ:

Այս տարի  Լուսնի ամբողջական խավարումը կկարողանան տեսնել Արևելյան Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բնակիչները: Եվրոպայի, Արևելյան Ասիայի բնակիչները կտեսնեն Լուսնի մասնակի խավարումը: Այն  կտևի մոտ 6 ժամ, իսկ ամբողջական խավարումը՝ 2 ժամ 29 րոպե:


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /