• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
25.07.2018 | 12:49

Պայթեց ժողովրդավարության փուչիկը, թե միայն ժողովրդավար լինելով ազգովի կապրենք յուղ ու մեղրի մեջ. Վարդան Ոսկանյան

   «Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ կապված վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ կոպիտ ասած, միայն ժողովրդավար լինելու համար Հայաստանին փող չեն տալու, իսկ դրսից մեզ ուղղված ժողովրդավարության կոչերն իրականում լոկ լծակ էին մեր երկրի վրա լրացուցիչ ազդեցություն ստանալու համար»,-ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 

 Վերջինս նկատում է, թե սա օգնեց, որ բացվի հայ հասարակության, գոնե, մի զգալի հատվածի աչքերը. «Այս ամենի համատեքստում հայաստանյան հասարակության մի զգալի հատվածի համար, բարեբախտաբար, պայթեց երկար տարիների ընթացքում չգիտես ի՞նչու և ու՞մ կողմից փչված փուչիկն առ այն, որ բավարար է միայն լինել ժողովրդավար և կարելի կլինի ազգովի ապրել յուղ ու մեղրի մեջ»։

 

 Այս իրականության բացահայտումը Ոսկանյանը համարում է խթանող միջոց՝ գիտակցելու, որ միայն սեփական ուժերով  հնարավոր է հասնել երկրի բարօրությանը. «Իրականության բացահայտումն ինքնին, միգուցե, առաջին հայացքից հիասթափեցնող էր, բայց նաև խթանող, որովհետև, ի վերջո, պարզվեց, որ ինչպես կասեր դասականը՝ «մենք ենք ու մեր սարերը», իսկ մեր լեռներում ապրելու և զարգանալու համար պետք է աշխատել, աշխատել օրնիբուն, աշխատել քրտանջան, աշխատել անտրտունջ և ոչ թե օգնություն մուրալ, այլ սեփական ուժերով ու աշխատանքով վաստակել Հայաստանի հաջողությունը և առաջընթացը»։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /