• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
25.07.2018 | 16:03

Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները. ՀՀ վարչապետը դիմել է սպաներին

Հայոց բանակի սպա լինել նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս:

« Հայոց բանակի սպա լինել նշանակում է կյանքը նվիրել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին, բայց զինված ուժերի ներկայացուցիչները, սպաները, ուրիշների հանգիստ կյանքը ապահովելով  զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազատների հանգիստ կյանքը»,- ասել է վարչապետը:

 

Ըստ Փաշինյանի՝ վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին երեկ էր. «Վաղը հայոց բանակը ձեզանից շատերին ունենալու է որպես ծառայող սպա, հրամանատար, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ այդպիսի կարգավիճակում: Հույս ունեմ և համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր ներկայությամբ, իր գործունեությամբ նոր կարգավիճակով ինչ-որ բան փոխելու է բանակում և կարևոր է, որ հստակ հասկանա և գիտակցի՝ ինչն է փոխում բանակում և ինչ ուղղությամբ: Հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայրենիքի պաշտպանության և հայոց բանակի ապագան կախված է հենց ձեզնից, այդ մեկ սպայից, մեկ մարդուց»:

 

Հայսատանի վարչապետի կարծիքով, լինել հրամանատար նշանակում է ունենալ կամք և վճռականություն ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու: «Սա չափազանց ծանր, հզոր պատասխանատվություն է, ու այն կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Ես ձեր հայացքներում տեսնում եմ, որ դուք ունեք այդ կամքը ոչ միայն ծառայելու, այլև հաղթելու, հաղթանակ բերելու մեր հայրենիքին, մեր ժողովրդին: Ձեր աչքերի, ձեր կեցվածքի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները: Ձեզ փառավոր ծառայություն եմ մաղթում ՀՀ Զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը, մեր ապագան ու մեր այսօրը մեկն է՝ հայ ժողովուրդը հաղթել է, հաղթել է պատերազմում, պետականության կառուցման գործում, և հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում, և որևէ մեկը, դրսից, թե ներսից, չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից, և դուք եք այդ հաղթանակի համար մեկ ամենակարևոր պաշտպանները»,- ասել է ՀՀ վարչապետը։

 

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /