• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջին Արևելք
26.07.2018 | 18:49

Հորդանանի միակ հայկական դպրոցը չի փակվի. որոշումը չեղարկվել է

Չեղարկվել է Հորդանանի միակ հայկական դպրոցի՝ Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանի փակման որոշումը: Պատճառը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշակերտների սակավությունն էր: 

 

Ինչպես տեղեկացնում է Հորդանանի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից Մարալ Ներսեսյանը, դպրոցի փակման շուրջ ստեղծված մտահոգությունները պատճառ են հանդիսացել, որպեսզի հուլիսի 25-ին Հորդանան ժամանեն Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության միաբաններից հոգեշ. տեր Սամվել ծայրագույն վրդ. Աղոյանը և հոգեշ. տեր Կորյուն վրդ. Բաղդասարյանը՝ հարցին տեղում ծանաթանալու և դրան լուծում տալու համար։

«Ուրախությամբ տեղեկացանք, որ Հայոց Պատրիարքարանի աջակացությամբ և Հորդանանի համայնքի օգնությամբ դպրոցի փակման որորշումը փոխվել է: Եվ վարժարանն արդեն ընդունում է աշակերտները արձանագրությունները»,-տեղեկացնում է Ներսեսյանը։

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /