• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
26.07.2018 | 20:19

Երևանի հանրային տրանսպորտի էլեկտրիֆիկացումը լավագույն տաբերակն է՝ ըստ Հայկ Հարությունյանի

 

Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանն առաջարկում է Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակում գործարկել էլեկտրական շարժիչով ավտոբուսներ: Նախկին փոխնախարարը նշել է այն առավելությունները, որոնք բնորոշ են հանրային տրանսպորտի էլեկտրաֆիկացումը:

«Մոտ 90 տոկոս խնայողություն վառելիքի ծախսից, էական տնտեսումներ շահագործման և պահպանման ծախսերից, զրո արտանետումներ և մաքուր օդ, աղմուկի կտրուկ նվազեցում, մեր միակ շանսը՝ վառելիքը տեղում արտադրել էլեկտրաէներգիայի տեսքով՝ տեղադրելով արևային վահանակներ կանգառներում և ավտոկայաններում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ըստ նրա՝ միակ բացասական կողմը կարող է լինել սկզբնական ներդրման չափը, որը, տարբեր մոդելներից կախված, միջինը 25 տոկոսով  թանկ է, սակայն մասնագետները կանխատեսում են, որ մինչև 2025թ. գինը կհավասարվի։ «Լավատեղյակ լինելով մաքուր էներգիայի ֆինանսավորման մեխանիզմներին՝ հավաստիացնում եմ, որ  եթե Երևանը որոշի ամբողջովին էլեկտրիֆիկացնել հանրային տրանսպորտը, գրանտային և մեղմ վարկային ռեսուրսները այդ սկզբնական գնի տարբերությունը նույնպես կչեզոքացնեն։ Ցանկացած այլ ներդրում հանրային տրանսպորտի մեջ հիմա կլինի ժամանակավրեպ։ Այսքան սպասել ենք։ Հիմա պետք է ամենալավն անել ու ամենաարդյունավետն անել բոլոր տեսանկյուններից»,- հավելել է նա:

Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերջին 4 տարում միայն Չինաստանում արտադրվող էլեկտրական ավտոբուսների տարեկան քանակը աճել է 100 անգամ՝ անցնելով 100 հազար հատի սահմանը: Դա բերել է գնի կտրուկ նվազեցման և արդեն իսկ շատ չինական, եվրոպական, ամերիկյան, նաև ռուսական քաղաքներ հստակ ծրագրեր են իրականացնում, որ ամբողջովին էլեկտրիֆիկացնեն հանրային տրանսպորտը։

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /