• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
25.07.2018 | 16:00

Ինչու՞ է Մամեդյարովը բացախոսել

           

Հուլիսի 24-ին Ադրբեջան է այցելել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն: Անցած տասնօրյակում սա Թուրքիայի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի այցն էր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահն էր արտասահմանյան առաջին ուղեւորությունը կատարել Ադրբեջան:

Բաքվում Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ուղեւորվում են Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների գագաթնաժողովին: Ադրբեջանական կողմը չափազանց բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ այն գնահատելով «անվերապահ աջակցություն տարածքային ամբողջականության սկզբունքին»:

  Ո՞րն է դրանում Թուրքիայի դերակատարությունը՝ կարելի է միայն ենթադրել: Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ն ներգրավված չէ հակամարտությունների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի, կարգավորման գործընթացում: Դաշինքը հայ-ադրբեջանական կարգավորման իր նկատառումներն ունի, որոնք հանգում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին անվերապահ աջակցությամբ: Այս հարցում Ադրբեջանը հայտնվել է գրեթե փակուղային իրավիճակում եւ հանդես է բերում դիվանագիտական ջանքեր, որպեսզի ԼՂ կարգավորման գործընթացը վերսկսվի այն կետից, որտեղ հայտնվել էր մինչ Հայաստանում տեղի կունենար իշխանափոխություն:

   Եւ ահա այս իրավիճակում Բաքու է այցելում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը եւ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ քննարկում «ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի քանի հարցեր»:

Մինչ խնդրի բուն էությանն անդրադառնալը, սակայն, միջանկյալ ընդգծենք, որ, ի հակակշիռ ձեւավորված ավանդույթի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի ընդունել Թուրքիայի արտգործնախարարին: Դրանից կարելի է եզրահանգել, որ այս օրերին Իլհամ Ալիեւն Ադրբեջանում չէ:

  Ինչպես հայտնի է, հուլիսի սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նա ընդհատել էր արտասահմանյան հանգիստը եւ շտապ վերադարձել Բաքու: Ըստ երեւույթին, ներկայումս իրավիճակը բավական կառավարելի է, եւ Իլհամ Ալիեւը որոշել է շարունակել ամառային արձակուրդը:

 Եւ եթե այդ պայմաններում Թուրքիայի արտգործնախարարն այնուամենայնիվ որոշել է այցելել Ադրբեջան, նշանակում է շատ կարեւոր ասելիք է ունեցել, որը փախանցել է ԱԳ նախարար Մամեդյարովին: Տարածաշրջանային կարեւորության հարցեր ասելով, անշուշտ, թուրք-ադրբեջանական տանդեմը նկատի է ունենում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս հարցում երկու երկրների տեսակետը նույնական է:

Միջազգային բոլոր հարթակներում Թուրքիան ներկայացնում եւ պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փակ հանդիպմանը հաջորդել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Մամեդյարովը երկու շատ սկզբունքային բացահայտում է արել: Նա ասել է, որ Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի հետ բանակցություններում հանդիպումները շարունակելու է համաձայնություն է ձեռք բերվել: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում կամ մինչ այդ: Ամեն դեպքում անոնսավորվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Միացյալ Նահանգներում: Մամեդյարովի երկրորդ բացախոսությունը վերաբերում է հայ-ադրբեջանական գագաթնաժողովի կազմակերպմանը: Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ այն կկազմակերպվի Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել էր, թե Բաքվում չգիտեն՝ Հայաստանի անունից նախագա՞հն է բանակցելու, թե՞ վարչապետը:

Մամեդյարովի հայտարարությունը, որ խոսքւ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին է, վկայում է,որ անցած մի քանի օրերին դիվանագիտական աշխույժ աշխատանք է կատարվել, եւ կողմերը գագաթնաժողովի ձեւաչափի հարցում եկել են ընդհանուր հայտարարի: Ինչ վերաբերում է դրա անցկացման ժամկետներին, ապա, ըստ Մամեդյարովի, «հայկական կողմը նախապատրաստվելու համար ժամանակ է խնդրել»:

 

Մնում է ենթադրել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում եւ ինչ ակնկալիքներ ունի պաշտոնական Բաքուն, եթե արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ է տվել նման բացախոսություն անել: Ընդ որում՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ փակ բանակցություններից հետո եւ նրա ներկայությամբ: Որեւէ դերակատարություն այս հարցում Թուրքիան ունի՞: Նկատենք նաեւ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակո վ նախապատրաստվում է նաեւ վարչապետ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ: Կմեկնի՞ ԱՄՆ նաեւ Ադրբեջանի նախագահը...



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /