• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
27.07.2018 | 22:55

Ընտրական օրենսգրքի քննարկում արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ

Հուլիսի 26-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում  ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ Ընտրական օրենսգրքի հերթական քննարկումը, որին  արտախորհրդարանական կուսակացությունների հետ միասին  մասնակցում էր նաև Ռամկավար Ազատական կուսակցությունը։

ՌԱԿ-ը ներկայացնում էին փոխատենապետ Կարեն Կակոյանը, կենտրոնական վարչության անդամներ Սուրեն Սարգսյանը և Արմեն Մանվելյանը։

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացի» հ/կ-ի ղեկավար Դանիել Իոննիսյանը նախ մասնակիցներին ներկայացրեց այն առաջարկները, որոնք մինչ այդ քննարկվել էին  ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովում։ Այդ առաջարկների հիմքում անցողիկ շեմի իջեցումն է, ռեյտինգային համակարգից հրաժարումը, անցումն ամբողջական համամասնական ընտրակարգի և կուսակցական փակ ցուցակների գաղափարի ներմուծումը։

Քննարկման մասնակիցները, ընդհանուր առմամբ համաձայնելով առաջարկվող փոփոխությունների հետ, այնուահանդերձ նշեցին, որ դրանք անհրաժեշտ է ավելի կատարելագործել:

Ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար՝ ներկաներն առաջարկեցին դրսևորել առավել արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականություն։

ՌԱԿ ներկայացուցիչները ևս շեշտեցին, որ առաջարկվող փոփոխությունները մակերեսային  են և չեն արտահայտում այն սպասումները, որոնք առկա են հասարակության ներսում։ ՌԱԿ-ն առաջարկեց նվազեցնել անցողիկ շեմը, միաժամանակ դիտարկելով այն ընդհանրապես վերացնելու տարբերակը։ Կարևորվեց նաև ընտրագրավի չափի նվազեցումը, որպեսզի այն չխոչընդոտի արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությանը ընտրություններին:

ՌԱԿ փոխատենապետ Կարեն Կակոյանն առաջարկեց դիտարկել երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայերի՝ Հայաստանում ընտրություններին մասնակցելու հարցը, և այդ նպատակով իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված կլինեն արհեստական խոչընդոտների վերացմանը:

Առաջարկները գրավոր ձևով ներկայացվեցին հանձնաժողովին։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /