• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
28.07.2018 | 12:31

Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը կներկայացվի Ճապոնիայում

Հայաստանի 7 զբոսաշրջային կազմակերպություն սեպտեմբերի 20-23-ը Ճապոնիայի մայրաքաղաքում ներկայացնելու է Հայաստանի  զբոսաշրջային  գրավչությունը: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ «Tourism Expo Japan» 2018 ցուցահանդեսին պատշաճ կերպով նախապատրաստվելու և հաջողությամբ անցկացնելու նպատակով հուլիսի 27-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը և Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի (ՀԶԶՀ) գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց հետ փոխանակելու են համապատասխան փորձը, գիտելիքը և տեղեկությունները»,- ասված է հաղորդագրությունում:

ՀԶԶՀ-ն, Զբոսաշրջության զարգացման 2018 թվականի ծրագրի շրջանակում, ցուցաբերելու է ֆինանսական աջակցություն՝ Հայաստանի ազգային տաղավարի ձևավորման, կառուցապատման և կահավորման գործում, տրամադրելու է գովազդատեղեկատվական նյութեր «Tourism Expo Japan» 2018թ. միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին զբոսաշրջային օպերատորների մասնակցության պատշաճ ապահովման համար:

Զբոսաշրջության կոմիտեն վերահսկելու է նախատեսվող միջոցառումների համար ՀԶԶՀ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, նախապատրաստական և ընթացիկ աշխատանքները:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացնելու է զբոսաշրջային կազմակերպությունների ճանապարհորդական ծախսերի լիարժեք ֆինանսավորում և տաղավարի վարձակալության համաֆինանսավորում, Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ներկայացնող ճապոներեն տեղեկատվական նյութի հրատարակման ֆինանսավորում։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ)՝ JICA-ն, ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության ապահովման համար տրամադրում է  տեխնիկական աջակցություն՝ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում – փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի շրջանակում:

Մասնակից զբոսաշրջային օպերատորները ցուցահանդեսին մասնակցելու են համաֆինանսավորման սկզբունքով:


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /