• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Լրահոս, Հայաստան
28.07.2018 | 13:38

Նուբարաշենի հոգեբուժարանից տասնյակ տարիներ ջուր են գողացել. նախարար

Տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է. «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, այլ դա ստացվում է, որպես կողմնակի էֆեկտ մեր՝ օրինականության հաստատմանն ուղղված գործողությունների։

Տասնյակ տարիներ մի կահույքի արտադրամաս և պահածոների գործարան ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Դրա մասին ես սկսեցի կասկածել, երբ այդ բուժհաստատության նորանշանակ տնօրենը ինձ հայտնեց, որ ջրի մեկ ամսվա վարձը կազմել է 2 մլն դրամ, այն դեպքում, որ մեր հաշվարկներով այն չպետք է գերազանցեր մոտ 400.000-ը։ Բուժհիմնարկը իր սուղ միջոցներից վճարել է գողացված ջրի համար։ Պացիենտների խնամքի և բուժման համար նախատեսված միջոցները վերածվել են թանկարժեք կահույքի և պահածոների։ А вам слабо?

Ստորև տեսե՛ք ջրի համար վճարված գումարները ըստ տարիների։

2014 թ 9,844 մլն
2015 թ 9,370 մլն
2016 թ 9,030 մլն
2017 թ 16 ,846 մլն
2018 թ 10,212 մլն (հունվար֊ հունիս)

Ոստիկանությունը տեղեկացված է և զբաղվում է այս գործով։ Հուսով եմ կկարողանանք վերականգնել տասնյակ միլիոնների հասնող վնասը, իսկ մեղավորները կպատժվեն»:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /