• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
30.07.2018 | 22:54

Ֆուտբոլն իմ կյանքն է, առանց ֆուտբոլի ինձ չեմ պատկերացնում. Մերի Ղազարյան

Արմավիրի ՌԱԿ «Արփի» աղջիկների ֆուտբոլային ակումբն իր գոյության ժամանակահատվածում հասցրել է   հիմնավոր տեղը զբաղեցնել հայկական ֆուտբոլում՝ շնորհիվ երիտասարդ ֆուտբոլիստների լավ պատրաստվածության, ֆուտբոլային խաղի նրբություններին տիրապետելու եւ մարզիչների փորձառության:

Ցուցաբերած լավ խաղի, գրանցած բազում հաղթանակների շնորհիվ օրերս «Արփի» ակումբը, որը հովանավորվում է Նազիրյան ընտանիքի կողմից, ընդգրկվելու է Հայաստանի մեծահասակների Ֆուտբոլի աղջիկների Ա լիգայի կազմում, ինչը մեծ ձեռքբերում է ակումբի համար: Իսկ ակումբի առաջատար ֆուտբոլիստներից Մերի Ղազարյանն էլ ընդգրկվել է աղջիկների Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում։

Այս հանգամանքը ոգևորիչ է ակումբի ֆուտբոլիստների համար և անշուշտ կնպաստի, որպեսզի «Արփին» սպասվող խաղերում ավելի լավ ու պրոֆեսիոնալ խաղ ցուցաբերի:  

Իր գրանցած հաջողությունների, հետագա ծրագրերի և անելիքների մասին աղջիկների Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Մերի Ղազարյանի հետ զրուցեց  ՀԱՅ ՁԱՅՆ-ը:

 

  -ՀԱՅ ՁԱՅՆ-ի աշխատակազմի անունից նախ շնորհավորում ենք Ձեզ գրանցած հաջողության համար, հարցազրույցը ցանկանում եմ սկսել հետևյալ հարցով ցանկացած ասպարեզում կարևոր է առաջին քայլի վստահության աստիճանը: Ինչպիսի՞ն եղավ Ձեր առաջին քայլը ֆուտբոլում:  Մտավախություններ առկա՞ էին, թե վստահորեն ենք սկսել Ձեր կարիերան։

Շնորհակալություն շնորհավորանքի համար: Գուցե անկախ իմ կամքից ֆուտբոլում առաջին քայլերս վստահ եմ արել: Սա թերևս պայմանավորված էր ֆուտբոլի նկատմամբ ունեցածս մեծ սիրով ։

 

  -Մինչ ֆուտբոլիստ դառնալը եղե՞լ են այլ սպորտաձևեր, որոնցով զբաղվել եք կամ ցանկություն եք ունեցել զբաղվելու ։

Նախքան ֆուտբոլում հմտանալը զբաղվել եմ կարատեով , մարմնամարզությամբ , ցանկություն եմ ունեցել զբաղվել մեծ թենիսով և բասկետբոլով։ Սակայն այդ յուրօրինակ  մրցակցության մեջ հաղթեց ֆուտբոլը ։

 

 

-Ինչպիսի՞ն եղավ մտերիմների արձագանքը, երբ որոշեցիք ֆուտբոլով զբաղվել ։

Մտերիմներիս արձագանքները խիստ հակասական էր. դեմ էին, հատկապես, հայրիկս և պապիկս: Նրանք անհանգստանում էին , որ ֆուտբոլով զբաղվելը կարող է բերել կառուցվածքային որոշ փոփոխությունների, որը ցանկալի չէ աղջկա համար։ Սակայն տեսնելով իմ ֆուտբոլային հաջողությունները՝ համակերպվեցին որոշմանս հետ։

 

-Ձեր ֆուտբոլային կարիերայի ընթացքում մի շարք գոլերի հեղինակ եք դարձել: Դրանցից, հատկապես, ո՞րն է Ձեզ համար ամենատպավորիչը։

Հետաքրքիր ու գեղեցիկ գոլեր շատ եմ ունեցել, բայց ամենատպավորիչը այս գարնանային մրցաշրջանում խփած գոլն էր։ Անցնելով մի քանի մրցակցի՝ հեռահար հարվածով գրավեցի հակառակորդի դարպասը։

 

-Կհիշե՞ք, ֆուտբոլում ձեզ հետ պատահած  որևէ հիշարժան դեպք։

Ամենահիշարժան և տպավորիչ դեպքը, թերևս, սա է. մեր թիմի պատմության մեջ առաջին գոլի հեղինակը ես եմ։ (ժպտում է)

 

-Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք կանգ առնել: Եթե այո, ապա ի՞նչն է Ձեզ ուժ տվել, որպեսզի շարունակեք ճանապարհը։

Իհարկե, եղել են այնպիսի պահեր, երբ կասկածել եմ իմ որոշման մեջ: Դրան նպաստել է նաև ընտրությանս հարցում ընտանիքիս անդամների վերաբերմունքը։ Սակայն, երբ մենակ եմ մնացել ինքս ինձ հետ, գիտակցել եմ, որ ֆուտբոլն ինձ համար ավելին է, քան սպորտաձևը։ Այժմ կարող եմ անվարան ասել, որ առանց ֆուտբոլի չեմ պատկերացնում կյանքս: Վերլուծելով  ֆուտբոլային անցածս ուղին՝ գալիս եմ այն համոզման , որ իմ որոշման հիմքում ընկած է ֆուտբոլի հանդեպ եղած մեծ սերս և նվիրումը։

 

-Ասում են՝ դպրոցն աշակերտի երկրորդ տունն է. նույնը կարո՞ղ եք ասել այն ֆուտբոլային ակումբի մասին, որի կազմում հանդես եք գալիս։

Անխոս, դպրոցը յուրաքանչյուր աշակերտի համար տարիների ընթացքում վերածվում է երկրորդ տան: Բայց մի կարևոր հանգամանք պետք է նշել. դպրոցում մենք աշխատում ենք տարբեր ուսուցիչների հետ, յուրաքանչյուրս մտածում ենք մեր սեփական առաջադիմության մասին։ Իսկ ֆուտբոլային մարզումների ընթացքում խմբային աշխատանքն ավելի մտերմիկ միջավայր է ստեղծում, քանի որ բոլորս աշխատում ենք մի նպատակի համար։ Հետևաբար, ֆուտբոլային թիմը իմ երկրորդ տունն է:

 

 

-Կա՞ն այնպիսի խորհուրդներ, որոնք Արմավիրի ՌԱԿ «Արփի» ակումբի մարզիչ Սամվել Անտոնյանից եք ստացել, և որոնք կիրառելի են ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքում։

Առաջին իսկ օրվանից ֆուտբոլային քայլերս ուղղորդել է Արմավիրի աղջիկների թիմի գլխավոր մարզիչ Սամվել Անտոնյանը ։ Ֆուտբոլի հանդեպ ունեցած նվիրումն ու հետքրքրությունն իմ մեջ սերմանել է հենց նա։ Իր հետևողական և բարի վերաբերմունքի շնորհիվ ես հասել եմ այն ամենին, ինչ այսօր ունեմ: Մարզիչս բազմաթիվ խորհուրդներ է տվել ինձ, որոնք օգնել են թիմային աշխատանքի իրականացմանը , ընկերներիս հետ շփմանը, նոր միջավայրերում հարմարվելուն և ինքնադրսևորվելուն։ Նրանից ստացած բոլոր խորհուրներն են  շատ կարևոր են, բայց կառանձնացնեմ մեկը: Դա միչև վերջ պայքարելու ու չհանձնվելու կիստ կարևոր խորհուրդն է: Հենց դրա շնորհիվ է, որ մեր թիմը գոյություն ունի մինչև հիմա ։

 

-Հետագայի ի՞նչ պլաններ ունեք: Որքանո՞վ  են դրանք կապված ֆուտբոլի հետ։

Այժմ ես համարվում եմ կանանց՝ մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ: Դա շատ պարտավորեցնող է, և ձգտում եմ հասնել մեծ հաջողությունների , որոնք հնարավորություն կտան բարձրացնել մեր երկրի դերը կանանց ֆուտբոլում։ Նաև իմ մանկության երազանքն է դառնալ աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստը։ Ֆուտբոլի հետ զուգահեռ այլ ծրագրեր ևս ունեմ: Ցանկանում եմ բժիշկ դառնալ, սովորել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

 

-Եվ վերջում, կխնդրեմ պատասխանեք մեր բլից հարցերին. ովքե՞ր են Ձեր 3 ամենասիրելի ֆուտբոլիստները։

Նեյմար, Սերխիո Ռամոս, Մբափփե:

 

-Որո՞նք են 3 ամենասիրելի ֆուտբոլային ակումբները։

Պարի Սեն-Ժերմեն, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ:

 

-Ձեզ համար ֆուտբոլը պարզապես զբաղմո՞ւնք է, թե ֆուտբոլն ինքնին կյանք է։

Ֆուտբոլն իմ կյանքն է: Առանց ֆուտբոլի ինձ չեմ պատկերացնում ։

 

-Ուշադրության կենտրոնում լինելը Ձեզ համար օգնո՞ղ, թե՞ կաշկանդող հանգամանք է։

Օգնող հանգամանք է ։ Մանկուց սիրել եմ լինել ուշադրության կենտրոնում, և դա ինձ մոտ ստացվում էր ։

 

-Ի՞նչ պետք է անի ցանկացած ֆուտբոլիստ՝ ըստ քեզ:

Լինի խելամիտ , ջանք ու եռանդ չխնայի հաջողությունների հասնելու համար , ընդունի մարզչի դիտողությունները և շտկի սխալները ։

 

-Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ։

Ձեզ նույնպես շնորհակալություն:

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /