• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
31.07.2018 | 16:10

Ռազմարդյունաբերական ոլորտում Հայաստանը պետք է ձգտի համատեղ արտադրությունների ստեղծման. Հայկ Նահապետյան

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Հայաստանում կստեղծվի ռազմարդյունաբերական արտադրությունը համակարգող գիտահետազոտական ինստիտուտ, որը կլինի ուղեղային կենտրոն և կհամակարգի ռազմական արդյունաբերության համակարգը: Այսպես էր բացատրել ՀՀ ՊՆ փախնախարար Դավիթ Փախչանյանը գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը:

Ներկայումս ի՞նչ իրավիճակ է Հայաստանում՝ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման տեսնակյունից և ի՞նչ անելիքներ կան:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը համալիր գործընթաց է՝ հիմնված մի քանի ուղղությունների վրա, և հարցը քննարկելից, պետք է անդրադառնալ այդ ուղղությունները: «Երեք ուղղություն պետք է առանձնացնել՝ գիտահետազոտական, փորձարկումներ և արտադրություն: Եթե այդ օղակներից որևէ մեկը թույլ է և չի համապատասխանում մյուս երկուսի պահանջներին, ապա ռազմարդյունաբերությունը կաղալու է: Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է հաշվի առնեն այն իրողությունները, որոնցում իրենք կան, և բյուջեի հատկացումները ռազմարդյունաբերական ոլորտին պետք է նպատակային ծախսվեն, անցքերը պետք է փակվեն: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն այսօր կա, բայց պետք է նաև ճիշտ կառավարում, որովհետև այդ երեք ուղղություններից երկուսը հիմնված են գիտության վրա, որից հետո գալիս է արտադրության փուլը, ու դեռ պետք է հասկանալ, թե որքանո՞վ են գիտությունն ու կրթությունը նպաստում այս ոլորտի զարգացմանը»,- ասաց փորձագետը:

Հայկ Նահապետյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր ռազմավարական դաշնակիցների հետ ունենա համալիր արտադրություններ: «Օրինակ, որքանով տիրապետում եմ տեղեկատվությանը, Չինաստանի հետ ունենք նման պայմանագրեր, մասնավորապես, համատեղ արտադրությունների մասով: Մենք չունենք մեծ գումարներ՝ զինամթերքի արտադրության կազմակերպման համար, սակայն ունենք տարածաշրջանում ռազամվարական դաշնակիցներ, ու, վստահաբար, դրանցից մեկը Չինաստանն է՝ իր շահերից ելնելով:  Չինաստանը, թուքական գործոնով պայմանավորված, խնդիրներ ունի իր սահմանի մոտ, ու Հայաստանին դիտում է  այդ առումով, որպես ռազմավարական դաշնակից: Մյուսը՝ ՀԱՊԿ պետություններն են: Ճիշտը է, այնտեղ խնդիրներ կան, սակայն դրանք լուծելի են»,- ասաց նա:

Ռազմարդյունաբերության ոլորտում, մրցակցային առումով, մենք այսօր խնդիր ունենք ոչ թե զուտ Ադրբեջանի, այլև թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի հետ: Հայկ Նահապետյանի խոսքով՝ եթե մենք նայում ենք թուրքական զենք-զինամթերքի արտադրոթյունը, հասկանում ենք, որ մեծ ճանապարհ ունենք անցնելու, որ իրենց հավասար լինենք, սակայն մենք ունենք «մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է» սկզբունքով առաջնորդվող  երկրներ, որոնք Թուրքիայի հետ բազում խնդիրներ ունեն և, որոնց ձեռք է տալիս, որ մեր տարաշրջանում կոնկրետ ներդրումներ անեն՝ ի շահ իրենց երկրների: «Այդ տեսնակյունից Հայաստանի քաղաքական ղեկավարության կարևորագույն խնդիրը պետք է լինի այն, որ արտաքին քաղաքականության մեջ հաշվի առնեն այս հարցերը, և ձգտեն համատեղ ձեռնարկությունների ստեղծման»,-  նշեց ռազմական փորձագետը:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /