• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
31.07.2018 | 16:30

Այսօրվանից սկսում ենք կառավարությանը քննադատորեն աջակցել. Ավետիք Իշխանյան

    Սերժ Սարգսյանը չէր պատկերացնի, որ այն համակարգը, որն ստեղծված էր իր համար, բաժին կընկնի իր հակառակորդին. Այս մասին հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ «Վերահսկելի եւ պատասխանատու իշխանություն ձեւավորելու անհրաժեշտություն չկա անձեռնմխելի իշխանություն» թեմայի շուրջ հրավիրված  քննարկման ժամանակ:

   Այս պարագայում, ըստ բանախոսի, ՀՀ քաղաքացիները՝ բոլոր քաղաքական ուժերից, պետք է պահանջեն ազատվել նախկին միապետական համակարգի դրույթներից եւ իրենց նախընտրական ծրագրերում հստակ գրեն՝ ինչպես են կատարելու այդ փոփոխությունները։

   «Ամենապատասխանատուն այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Եթե հեղափոխությունը ձախողվի, դա հեղափոխության ձախողումը չի լինի, դա նորից  կլինի Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների  ձախողումը, որ նրանք այնպիսի համակարգ էին ստեղծել, որ միակ ճանապարհը հեղափոխությունն էր: Բայց դա բոլորովին չի ազատում հեղափոխականին պատասխանատվությունից, թեեւհիմնական մեղքը նրանց վրա էր։ Ես առայժմ չեմ ասում, չեմ հավատում, բայց պնդում եմ՝ այսօրվանից սկսեցինք քննադատորեն աջակցել»,- ասել է Ավետիք Իշխանյանը։

 

    Իշխանյանն այսօր սպասողական վիճակում է եւ հույս ունի, որ նախկին ընդդիմություն եւ ներկայիս իշխանություն հանդիսացող ուժն իր խոստումը չի դրժի եւ մենք,  կունենանք իրապես ժողովրդավարական կառավարման համակարգ։

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /