• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Լրահոս, Հայաստան
01.08.2018 | 11:58

Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրենք: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք: Բացի այդ, ցանկանում եմ հանրահավաքի միջոցով կարևոր խոսակցություն ունենալ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում, և ինչ է տեղի ունենալու հետ: Ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար, և կոնկրետ ինչ քայլերով ենք մենք պատրաստվում առաջիկայում այդ զարգացումն ապահովել: Ինչ զարգացումներ, ինչ մարտահրավերներ կան, և ինչպես ենք մենք կարողանալու այդ ամենի հետ գործ ունենալ, այդ բոլոր հնարավորություններն օգտագործել, մարտահրավերները կառավարել, և ընդհանրապես խոսել այսօրվա Հայաստանի, երեկվա և վաղվա Հայաստանի մասին»,- նշեց վարչապետը:

 


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /