• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
01.08.2018 | 14:04

«Կոչ եմ անում անտարբերության չմատնել այն ամենը, ինչ կատարվում է մեր եկեղեցու շուրջ»

  Անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ վերջին երկու ամիսներում ծավալված պայքարինԵրեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արժանապատիվ ՏԵՐ ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ընդգծում է՝ անտարբերությունը սկիզբն է մահվան:

«Մտահոգվեցի այն հարցով, թե ովքեր են կանգնած նրա հրաժարականը պահանջողների թիկունքում (միանշանակ պարզ է, որ հայր Կորյունն ընդամենը արբանյակ է այդ շարժման մեջ) եւ արեցի որոշ եզրակացություններ», - գրում է Տեր Թովման.

Նա հիշեցնում է, որ Արեւմուտքում 2000-ական թվականների սկզբին հայտնի դարձած ամերիկացի քաղաքագետ եւ հրապարակախոս Ջոզեֆ Օվերտոնի ստեղծած համակարգի արդյունքում ամերիկյան քաղաքացիական օրենքներում առաջացած փոփոխությունները: Այդ  այդ համակարգը ստացել է «Օվերտոնի պատուհան» անունը:

 Տեր հայրը գրում է. «Եթե մինչեւ «Օվերտոնի պատուհանը» հասարակության մեջ տեղ գտած այս կամ այն երեւույթը քննարկման արդյունքում նշանակալի գնահատական չէր ստանում կամ այդ գնահատականը շատ ուշանում էր, ապա հիմա գնահատականի հարցը հեշտացավ: Նախ` «Օվերտոնի պատուհանը» երեւույթի գնահատականի չափանիշ վերցրեց պետության եւ հասարակության համար նպատակահարմարությունը, այլ ոչ թե դարերով մշակված բարոյական, մշակութային եւ հոգեւոր նորմերը, որոնք սնվում էին Ավետարանի պատվիրաններով: Մի որեւէ երեւույթ քննարկելիս այն անցնում էր այսպիսի փուլեր` անկարելի էտանելի էտրամաբանական էստանդարտ էգործող նորմ է: Եթե երեւույթը գործող նորմի սանդղակում է, այն դառնում է օրենք: Բնական է, որ որոշ ուժեր ամեն ինչ անում էին, որպեսզի որեւէ ձեռնտու երեւույթ անկարելի սանդղակից գնա մինչեւ գործող նորմի սանդղակ եւ օրենքով հաստատվի»:

Տեր Թովման պատմում է, որ «Օվերտոնի պատուհանի» գործելուց հետո Արեւմուտքում տեղի ունեցան «մեծ հրաշքներ». 

  «Նախ տարբեր երկրների իշխանություններ ընդունեցին օրենք միասեռականների ամուսնությունները գրանցելու մասին, քանի որ միասեռականությունը Եվրոպայի եւ Ամերիկայի շատ երկրներում դարձել է ստանդարտ երեւույթ /գիտակցության ստերեոտիպ/ եւ այնուհետեւ` նորմա: Ընդհանուր օրենքների մշակման եւ ընդունման հարցում մեծ դեր կատարեց, բնականաբար, Եվրախորհրդի առկայությունը: «Օվերտոնի պատուհանին» նման համակարգեր եւ չափորոշիչներ մշակելով՝ Եվրոպան իր քաղաքացիական օրենքների մեջ եւս մեծ «հրաշքներ» գործեց: Քաղաքացիական օրենքի կողմից միասեռականների ամուսնությունների գրանցումը մեծ «հրաշքների» դաշտ ստեղծեց նաեւ եվրոպական եւ ամերիկյան եկեղեցիներում: 2000 թվականների սկզբից հոգեւոր դաշտում կարծես ամբարտակը փլվեց եւ վարար գետը հոսեց»:

Այնուհետեւ հոգեւորականն արեւմտյան եկեղեցիների ռեֆորմային փոքրիկ ժամանակագրություն է ներկայացրել, ըստ որի՝ 1997 թվականից Դանիայի եկեղեցին պարզապես օրհնում էր միասեռականների պսակը, բայց խորհուրդ չէր կատարում:

 Հոլլանդիայի բողոքական եկեղեցիները 2004 թվականին որոշում կայացրին պսակել միասեռական զույգերին: Շվեդիայի եկեղեցական ժողովը 2005 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում կայացրեց օրհնել արվամոլների պսակը: Այն ուժի մեջ մտավ 2009 թվականի նոյեմբերի 1-ից: Նոյեմբերի 8-ից Ստոկհոլմի եպիսկոպոս դարձավ բացահայտ գործող լեսբուհի Եվա Բրուննեն:

2007 թվականին Գերմանիայի ավետարանական եկեղեցին որոշում կայացրեց պսակել արվամոլ զույգերին: Սակայն անհամաձայնությունների, բողոքների պատճառով առաջին արվամոլ զույգի պսակը տեղի ունեցավ միայն 2013 թվականին:

2009 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ավետարանա-լյութերական եկեղեցին, որի մեջ մտնում է լյութերականների մեծ մասը, որոշում կայացրեց օրհնել միասեռ ամուսնությունները: Միսսուրիի եւ Վիսկոնսինի հավատացյալները դեմ կանգնեցին այդ որոշմանը: 

2009 թվականի նոյեմբերից Շվեդիայի լյութերական եկեղեցին սկսեց պսակել միասեռականներին: 

2009 թվականին Կանադայի ավետարանա-լյութերական եկեղեցին որոշում կայացրեց օրհնել միասեռ ամուսնությունները եւ արվամոլ երեցներին:

2013 թվականի մայիսին Իտալիայի ավետարանա-լյութերական եկեղեցու սինոդը որոշում կայացրեց օրհնելու միասեռ զույգերին: Ինչպես ասաց սինոդի նախագահ Քրիստիան Գրյոբենը. «Օրհնությունը հնարավորություն կտա զույգերին պատասխանատվություն կրելու իրենց հարաբերությունների մեջ` Աստծո օգնությամբ»:

2014 թվականին Շոտլանդիայի եկեղեցին թույլատրեց արվամոլներին եւ լեսբուհիներին քահանա ձեռնադրել: 

2015 թվականին միասեռականների ամուսնությունը օրինականացվել է ԱՄՆ-ի ողջ տարածքում: Այսօր միասեռականների ամուսնություն գրանցվում է ԱՄՆ-ի 19 նահանգների բողոքական եկեղեցիների մեծ մասում:

Մեքսիկայում 2015 թվականին քաղաքացիական օրենքը հանեց արգելքը միասեռականների ամուսնության գրանցման վրայից:

Ֆրանսիայի բողոքական եկեղեցին 2015 թվականի մայիսի 15-ին թույլատրեց միասեռականների ամուսնության օրհնությունը:

2016 թվականի ապրիլի 11-ին Նորվեգիայի եկեղեցիների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում ընդունեց թույլատրել միասեռականների ամուսնությունը եկեղեցում:

2017 թվականի հունիսի 8-ին Դանիայի պառլամենտը օրենք ընդունեց, ըստ որի երկրի բոլոր եկեղեցիները պարտավոր են պսակել արվամոլ զույգերին: Ի դեպ, Դանիան Եվրոպայում առաջինն էր, որ 1989 թվականին թույլատրեց օրենքով պսակել արվամոլներին:

Ֆինլանդիայի եկեղեցին դեռեւս չէր ընդունել որոշակի որոշում այդ հարցում, սակայն հովիվների երկու երրորդը կողմ էին միասեռականների պսակի օրհնությունն ընդունելուն: Եկեղեցու պասիվ վերաբերմունքն այդ հարցում առաջացրին արվամոլների եւ լեսբուհիների զանգվածային բողոքներ: Վերջապես 2017 թվականի մարտի 1-ին Ֆինլանդիայի լյութերական եկեղեցու առաջնորդ Կարի Մյակինենի գլխավորությամբ օրենքը ընդունվեց: Միասեռականներին ողջունող ճառի մեջ Կարի Մյակինենն ասել է. «Դուք ինձ շատ բան սովորեցրիք եւ ցույց տվեցիք մեզ Աստծու կողմից շնորհած կյանքի ու սիրո հարստությունն ու բազմազանությունը: Շնորհակալ եմ Աստծուն այն բանի համար, որ դուք կաք»: Այդ որոշման պատճառով 523 հավատացյալ լքեց եկեղեցին:

Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների անգլիկան եկեղեցին բաժանված է մասերի: Մի մասը 2000 թվականից հետո առանց բացահայտ օրենքի օրհնում է միասեռականների ամուսնությունը` բարձրաստիճան կին եպիսկոպոսի հովանավորությամբ:

Վերադառնալով Հայ Առաքելական եկեղեցուն՝ Տեր Թովման նշում է, որ  բազմիցս լսել է բարեփոխումների պահանջի մասին, որի վերաբերյալ ժողովրդի մեջ տարբեր խոսակցություններկան. «Ոմանք ասում են` եկեղեցին օրենքներով հնացել է, ետ է մնում արեւմտյան օրենքներից, ոմանք նորամուծություններ են պահանջում անել ծիսակարգում` այնպես, ինչպես ընդունված է Արեւմուտքում: Վերջիվերջո Եվրոխորհուրդ ընդունվելու հարցում Հայ եկեղեցին որոշակի խոչընդոտ է հանդիսանում «եվրոպական արժեքների» ներմուծման եւ վերջին օրենքների մեզ մոտ եւս ընդունման հարցում: Տեղեկացնեմ, որ եվրոպական պետությունների օրենքների ընդունման օրակարգում դրված է ինցեստի հարցը / ներընտանեկան սեռական կապեր եւ դրանց օրինականացում պետության կողմից /: 2016 թվականին Դանիայի պառլամենտը լյութերական եկեղեցուց պահանջեց քննարկել եկեղեցում քրոջ եւ եղբոր պսակի հարցը: Եպիսկոպոսների եւ երեցների միջեւ, ըստ տեղեկությունների, մեծ վեճ տեղի ունեցավ: Չգիտեմ` ինչով վերջացավ այդ ամենը, բայց համոզված եմ, որ Եվրախորհուրդը ինցեստն էլ կօրինականացնի: Դա ընդամենը ժամանակի հարց է: 


Մեր եկեղեցին «ետ է մնում» եվրոպական արժեքներից: Որպես «հետամնաց» եկեղեցի` իր բացասական բնորոշումն ունի արեւմտյան աշխարհում: Ահա, թե ինչ է ասում գերմանացի սոցիոլոգ Հանս Կրաֆտիգը. «Հայ եկեղեցին ետ է մնացել իր օրենքներով եւ լուրջ սպառնալիք է հանդիսանում արեւմտյան դեմոկրատիայի համար: Եվրոպայի պարտքն է ամեն կերպ լուսավորել հայ ժողովրդին եւ կրթել նրան եվրոպական արժեքներին համապատասխան»: Թե ինչ սպառնալիք է ներկայացնում իրենից Հայ եկեղեցին, կարելի է միայն ենթադրել: Պոռնիկ կինը եւ սրբակենցաղը չեն կարող մի տան մեջ ապրել, իրենցից ընտանիք չի ստացվի: Հայ եկեղեցին իր օրենքներով ինքնին ամոթանք է արեւմտյան եկեղեցիների համար եւ գայթակղություն»:

Հոգեւորականը զգուշացնում է, թե ինչ մեծ հարված կլինի ավանդապահ ուղղափառ եկեղեցիներին, երբ իր ուղուց շեղվի, իրենց պիղծ ռեֆորմներին ընդառաջ գնա մի եկեղեցի, որ հանդիսանում է առաջինը, 

քրիստոնեության ավանգարդը, որը մեծագույն խաչ է տարել դարերի ընթացքում Քրիստոսիհանդեպ իր հավատարմության համար.

   «Սա, ըստ երեւույթին, իրենց համար շատ կարեւոր է: Դեռեւս երկու տարի առաջ անգլիկան եկեղեցու մի ճյուղ ցանկություն հայտնեց միանալ Հայ Առաքելական եկեղեցուն: Իրենց խնդրանքին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանեց, որ Հայ եկեղեցին համաձայն կլինի միայն այն դեպքում, եթե անգլիկան եկեղեցին կանանց հոգեւորական չօծի եւ դադարեցնի արվամոլներին պսակելը: Բնականաբար, նրանք չհամաձայնեցին: Սակայն, չհրաժարվելով Հայ եկեղեցին խելքի բերելու իրենց փորձերից, արեւմտյան որոշ ուժեր պարբերաբար ջանում են ներխուժել մեր քաղաքացիական եւ հոգեւոր օրենքների մեջ, որպեսզի մեզ էլ ներքաշեն համաշխարհային կործանման մեջ:

 Թավշյա հեղափոխությունից հետո այդ փորձերից մեկը եղավ հանրահռչակ երգիչ Էլթոն Ջոնի «բարեգործական» այցը Հայաստան: Ես կարծում եմ` հենց այնպես չէր, որ նա հրապարակայնորեն եւ անամոթաբար հայտարարեց, որ ամուսնու հետ է եկել: Արեւմուտքն ուզում էր ստուգել հայ հասարակության արձագանքն այդ խոսքի վրա: Եվ նա ստացավ. Հայ եկեղեցին անմիջապես բացասականորեն արձագանքեց, իսկ ժողովուրդը, ի պատասխան նրա ամուսնու մասին խայտառակ հայտարարությանը, դիմավորեց իր վրա ձվեր նետելով եւ ամոթալի խոսքեր, լուտանք թափելով: Անմիջապես դրանից հետո սկսվեց կաթողիկոսի դեմ շարժումը, որի մեջ ընդգրկված են հոգեւորական /այժմ կարգալույծ/, միասեռականներ, աղանդավորներ եւ արեւմտյան գործակալներ»:

Տեր Թովմայի կարծիքով՝ արդեն շատերի համար է ակնհայտ այն, որ պայքարը կաթողիկոսի դեմ չէ, այլ Հայ եկեղեցու: Վերջին դարերի բոլոր հեղափոխությունների արդյունքում պայքար է սկսվել նաեւեկեղեցու դեմ` որպես հին կյանքի ներկայացուցչի, համակարգի, որը, ըստ հեղափոխականների, պաշտպանել է տիրող կարգերը. «1917 թվականի հեղափոխությունից հետո էլ սկսվեց պայքար եւ հալածանք եկեղեցու դեմ: Միայն Հայ Առաքելական եկեղեցին տվեց շուրջ 4000 զոհ եւ աքսորական հենց հոգեւորականների մեջ: Մնացած հոգեւորականների եւ հենց Գեւորգ 5-րդ կաթողիկոսի դեմ սկսվեց մի շարժում, որ ստացել է «Ազատ եկեղեցական շարժում» անունը: Այնտեղ կային բարձրաստիճան հոգեւորականներ եւ մարդիկ, ովքեր բարեփոխումների կոչ էին անում, պահանջում էին փոխել եկեղեցու օրենքները: Նրանց բոլորի հետեւում կանգնած էր բոլշեւիկյան կառավարությունը, որի նպատակն էր քանդել եկեղեցին կամ գոնե վերածել իր դրածոյի, կամակատարի: Նորօրյա շարժման հետեւում կանգնած արեւմտյան ուժերի համար միեւնույն է, թե ով կլինի կաթողիկոս, կարեւորը նա եկեղեցին հարմարեցնի արեւմտյան դեմոկրատիայի չափորոշիչներին, առաջնորդվի դրանցով: Բայց Հայ Առաքելական եկեղեցին արեւմտյան եկեղեցիների նման Աստծուն չի հարմարեցնում իրեն, Հայ եկեղեցին մի կողմ չի նետել Աստվածաշունչը եւ չի շարժվում նպատակահարմարությամբ, մարդահաճո, ամբոխահաճո քաղաքականությամբ: Նա ենթարկվում է աստվածային օրենքներին եւ հավատացյալներից պահանջում է նույնը: Իսկ օրենքը չի փոխվել, ինչպես դարերի ընթացքում անփոփոխ է Աստված:

  Օրենքն ասում է. «Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետեւ դա պղծություն է /Ղեւտացվոց 18:22/», եւ ապա. «Եթե որեւէ տղամարդ մեկ այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն գործած կլինեն: Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետեւ հանցավոր են /Ղեւտացվոց 20:13/»: Մի ուրիշ տեղում կարդում ենք. «Արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ: Արուներն արուների հետ խայտառակություն էին գործում եւ իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլոր ընթացքին արժանի փոխհատուցումը: Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն` լցվեն ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, սպանությամբ, հակառակությամբ, նենգությամբ, չարամտությամբ, լինեն բանսարկու, չարախոս, աստվածատյաց, անարգող, ամբարտավան, ինքնահավան, չարիք հնարող, ծնող անարգող, անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ: Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այդպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլեւ հավանություն են տալիս անողներին /Հռոմ. 1:27-32/»: Եվ որպես հավելում բերեմ Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին թղթից մի հատված. « Մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ /Ա Կորնթ․6։9-11/»։

Եզրափակելով խոսքը՝ Տեր Թովման նշում է, որ բոլոր այն ժամանակներում, երբ Աստված դատաստան բերեցմարդկանց վրա (Նոյի ջրհեղեղը, Սոդոմ-Գոմորի կործանումը, Հեսու Նավեի գլխավորությամբ հրեաների կողմից Քանանիքաղաքների գրավումը եւ տեղաբնակների կոտորածը) բարոյական- հոգեւոր օրենքները խախտվել էին, քաղաքակրթությունը անցել էր թույլատրելիի սահմանները.«Oվերտոնների պատուհանները», «դեմոկրատական բարեփոխումները» քաղաքացիական, հոգեւոր, բարոյական միջավայրերում, շարժեցին Աստծո զայրույթը եւ ստիպեցին իրեն դաժանորեն միջամտել մարդկային կյանքին: Իրեն կուրորեն կամ գիտակցաբար կործանման դատապարտող Արեւմուտքը մեզ էլ է ուզում ներքաշել քաոսի մեջ: 

   Նրանց, ովքեր ապրում են մեր սուրբ նախնիների պատգամներով, նրանց, ովքեր մտահոգված են մեր եկեղեցու ապագայով, որ նույն է, ինչ մեր ազգի ապագայով, ընդհանրապես գոյությամբ, նրանց կոչ եմ անում անտարբերության չմատնել այն ամենը, ինչ կատարվում է մեր եկեղեցու շուրջ։

   Անտարբերությունը մեծագույն չարիք է, անտարբերությունը սկիզբն է մահվան։ Այլեւս հույս չունենալով, որ նորօրյա իշխանությունները պաշտպան կկանգնեն մեր հայ աշխարհի հոգուն՝ Հայ Առաքելական եկեղեցուն, իմ խոսքն եմ ուղղում ձեզ՝ հայ եղբայրներ եւ քույրեր, երիտասարդներ, Գրիգոր Լուսավորչի աթոռի հետեւորդներ, Միածնի Աթոռի ժառանգներ, միավորվե՛ք»։ 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /