• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
01.08.2018 | 14:13

Ինչո՞ւ է լռում ոստիկանությունը, ՀՀ վարչապետն ու նախագահը, անօրեն խմբակի քայլերից անարգված չէ՞ նրանց արժանապատվությունը

 Ամերիկահայ հայտնի սրտաբան, բանաստեղծ, բառարանագետ եւ բարերար ՀԱԿՈԲ ԱՅՆԹԱՊԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ սկսված արշավին՝

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«Արդյոք Էջմիածնի դիվանատունը պատանդ վերցրած խմբի նպատակը Հայ Առաքելական եկեղեցին, հայությանը պառակտելով՝ նոր Հայաստանի վարչակարգի ծրագրերն ականավորելը չէ ՞… Մի խումբ դժգոհ հայեր եւ մի կղերական, որոնց նյութական սնուցումը շատերի կարծիքով կասկածելի կազմակերպությունների հետ է կապված, Էջմիածնի կաթողիկոսին հրաժարական պարտադրելու համար՝ վեհարանի դիմաց վրաններում էին ապրում եւ գրավել էին դիվանատունը: Իսկ ՀՀ ոստիկանությունը բաց աչքերով քնած էր՝ փոխանակ այս անօրեն սադրիչներին հեռացներ համայն հայության սրբավայր Էջմիածնի կաթողիկոսարանից… Ինչո՞ւ  է լռում ոստիկանությունը, ՀՀ վարչապետն ու նախագահը... Մի՞թե իրենք իրենց, որպես հայ քրիստոնյա, անարգված եւ ազգային արժանապատվությունը ոտնահարուած չեն զգում… Լռությո՜ւն… մինչեւ ե՞րբ...»:

Հ. Այնթապլյանը նաեւ հարց է հղում, թե արդյոք, այս անօրեն խմբակի սադրիչ արարքը հարվածելով Էջմիածնի կաթողիկոսությանը՝ խռովություն ստեղծելը չէ՞աշխարհասփյուռ հայության միջեւ եւ արդյոք, Հայաստան
նորահաստատ վարչակարգի ականավորման փորձ չէ.

 «Արդյոք որեւէ կապ կա՞ այս խմբակի նյութական սնուցման եւ Ամուլսարի տերերի տարբեր երկիրներում ունեցած հաշիվների կամ միջազգային խռովություն ստեղծող գաղտնի կառույցների միջեւ: Իսկ գուցե մեր ազգի հակառակորդների՞ միջեւ…Սա պարզ տեղական նախաձեռնություն չէ, այլ ծրագրավորված ականավորում հայության միասնականության դեմ… Սփյուռքը պետք է արթնանա, ինչպես եւ Հայաստան պետությունը ու սաղմնային դրության մեջ այս պառակտող չարագործ եւ հանցագործ արարքը կասեցնի: Իսկ եկեղեցական հարցերը պետք է թողնել եկեղեցականներին, որպեսզի բարվոք լուծում գտնեն», - ընդգծել է սփյուռքահայ մտավորականը:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /