• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Աշխարհի ձայն, Լրահոս
02.08.2018 | 00:44

Էյֆելյան աշտարակը փակվել է գործադուլի պատճառով. ՌԻԱ Նովոստի

 

Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար, ինչի պատճառն աշխատակազմի գործադուլն է: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տեղեկացրել է աշտարակի օպերատոր ընկերության մամուլի ծառայությունը:

«Այսօր ցերեկն աշտարակը փակվել է գործադուլի պատճառով: Այժմ հուշարձանի ղեկավարության և աշխատակիցների արհմիության բանակցությունները կասեցվել են, և մենք չենք կարող ասել՝ արդյոք աշտարակը կբացվի վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջում նույնպես տեղեկացրել են տեսարժան վայրի փակման մասին:

«Գործադուլի պատճառով աշտարակը փակ է 16:00-ից: Տոմսերով այցելուների համար. ստուգե՛ք ձեր էլեկտրոնային փոստը՝ ավելի շատ տեղեկություն ստանալու համար: Մենք իսկապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար», - ասվում է գրառման մեջ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /