• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
02.08.2018 | 13:00

Ոչ ոքի թույլ չեմ տա խոսել իմ Սուրբ հայրենիքի տարածքները վաճառքի հանելու մասին. Քաշաթաղի բնակիչ

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

  Լեոնիդն այս խոսքն ասում էր օտարներին՝ հասկացնելով, որ մենք ազատագրական կռիվ ենք մղում, ոչ՝ բռնագրավման: Ցավոք, նույն խոսքերը պետք է այժմ ասենք հայի անուն կրողներին, ովքեր, չգիտեմ ինչո՞ւ, առաջինն են ցանկանում դարձյալ կորցնել ազատագրված հայրենիքը: Իրոք, որ քաղաքականությունը, ինչպես շատերն են ասում, անառակություն է (չցանկացա ավելի կոպիտ արտահայտվել):  Սակայն կա մի կարևոր իրողություն, որ հանուն քաղաքական կարիերայի, անձնական բարգավաճման, օտարից վերցրած մեծ գումարների չպետք է ուրանալ հայրենիքը:

  1994թ. մայիսին Ադրբեջանը ծնկաչոք զինադադար աղերսեց մեզանից ու ստացավ: Մենք հազարավոր քաջորդիների արյան գնով ազատագրեցինք Արցախն ու մեր պատմական հայրենիքի այն հատվածները, որոնք տարբեր ժամանակահատվածներում և հիմնականում խորհրդային կարգերի սկզբներից բռնակցվել էին մի պետության, որը նորույթ էր մինչ 20-րդ դարի 20-ական թվակաները: Այդ տարածքները հազար-հազար տարի առաջ մտնում էին Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղահեճ՝ Քաշաթաղ, Խոժոռաբերդ, Կովսական, Գրհամ, Բաղք, Քաշունիք, Հաբանդ, Բերդաձոր, Վայկունիք, Ծար և այլ ու այլ գավառների մեջ:

   Իսկ եթե որևէ մեկը կասկածում է, որ ազատագրված տարածքները հայոց ոստան են, կարող է գալ Արցախ և տեսնել Հայոց հարյուրավոր սրբավայրերը, հանգստարանները: Եթե թշնամին է խոսում նույն տարածքների վերադարձման մասին, հոխորտում պատերազմով, հասկանալի է ու բնական: Սակայն մտահոգիչ է, երբ հայ քաղաքական գործիչներն են պահանջում, ահաբեկում մեզ, որ հետ վերադարձնենք մոտ 10 հազար հայորդիների արյամբ սրբացած, հազարավոր քաջերի հերոսացման ու տառապանքի գնով ազատագրված մեր հայրենի երկիրը:

   Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ շատ հանգիստ ու համոզված հայտարարել է, որ դրանք պետք է վերադարձվեն, որ. <<Հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։ Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, եռանախագահողների և ընդհանարպես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը…>>:

Է, թող դրված էլ մնա, մեզ ի՞նչ: Չգիտեմ՝ տիկին Զոյա, դուք տեսե՞լ եք՝ ինչպես նույն եռանախագահողներին Բերձորում դիմավորեցին մեր երիտասարդները, ինչպես էր ամերիկյան համանախագահողը փորձում թաքնվել ցուցարարների աչքից: Հասկանալի է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ արծարծում է ազատագրված տարածքները թշնամուն վերադարձնելու հարցը, իբր դրանով կապահովվի խաղաղություն և բարեկամություն: Բայց մի մոռացեք՝ թշնամու մշտական երազանքը Երևանին տիրանալն է, բարբաջում են՝  մերն է: Ի՞նչ անենք՝ տա՞նք…

   Ես Ձեզ հրավիրում եմ Քաշաթաղ և Քարվաճառ, Ակնա, ու Մեխակավան, Կովսական ու Քաշունիք, որպեսզի Ձեր աչքերով տեսնեք իմ հիշատակած հազարավոր պատմական հուշարձանները, որոնք պատմում են հայի մասին՝ սկսած վաղնջական ժամանակներից: Իսկ եթե չեք ցանկանում գալ ու անձամբ տեսնել, ձեզ կտրամադրեմ ազատագրված ու վերստին հայացած այդ տարածքների լուսանկարները:

Արդեն 22 տարի է, ինչ բնակվում եմ նաև իմ կողմից ազատագրած Քաշաթաղում, ինձ նման հազարավոր ազատամարտիկների ու հայրենիքի նվիրյալների հետ և ոչ մեկին թույ չեմ տա անպատասխանատու խոսքեր հնչեցնել իմ Սուրբ հայրենիքի մասին, առավել ևս դրանք վաճառքի հանել:

    Թուրքերը, եռանախագահողները, միջազգային այլ կառույցներ կպահանջեն, որ հետ վերադարձվեն ազատագրված տարածքները, բայց ցանկացած հայ պետք է դեմ լինի դրան ու դառնա այս տարածքների պահապան-զինվորը:

ԶՈՀՐԱԲ  ԸՌՔՈՅԱՆ

<<Մերան>> թերթի խմբագիր



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /