• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Մշակույթ, Հայաստան, Արցախ
04.08.2018 | 12:00

Նա ժպտալով էլ մեռավ...Վահագն Դավթյանի հուշը Մահարու մասին

 ...Վիճակը ծանր էր, բայց դարձյալ մեկնեց Պալանգա։
Շուտով նամակ ստացա, բայց հակառակ բոլոր ջանքերիս, չկարողացա վերծանել։ Ո՛չ, ձեռագիրը չէր մեղավոր, ձեռագիրը պարզ էր, հասկանալի։ Տողերն էին անկապ։
Մի՞թե զառանցանքի մեջ է գրել։ Չի կարող պատահել։
Բայց մեծ դժվարությամբ գաղտնիքը պարզեցինամակը պետք էր կարդալ ներքից վերև․․․ Մահարիական կատակ․․․
<<Առողջությունս,- գրել էր,- այս նամակի օրին է՝ գլխիվայր>>․․․ 
Հավանաբար նամակը գրելիս ժպտացել էր, ուրախացել, որ շփոթության մեջ է գցելու ինձ։
Հաջորդ օրը նստեցի պատասխանելու։ Գրեցի, որ հմտորեն վերծանեցի նամակը, ավելացրի, որ իր բացակայության ժամանակ Փարիզ եմ մեկնել, հանդիպել եմ Վիլյամ Սարոյանին, իրեն ենք հիշել, զրուցել իր մասին։
Բայց նամակը չավարտեցի։
Հոգնած էի, գնացի քնելու․․․
Երբ արթնացա, կնոջս ասացի
Գնամ, նամակս շարունակեմ․․․
Դրա կարիքն այլևս չկա․․․
Ի՞նչ
Զանգահարեցին․․․ Մահարին մահացել է։
Գլուխս առա ափերիս մեջ, ու հեկեկոցը սկսեց խեղդել կոկորդս։
Նորից ձեռքս առա վերջին նամակը։ Երեք օր առաջ էր գրված։ Ու հիշեցի << Երիտասարդության սեմին>> եռերգության վերջին տողերը << Դու ժպտալով էլ կմեռնես, ես գիտեմ քո անտանելի բնավորությունը>>․․․ 
/ շարունակելի/

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

 



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /